19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վայ մամա ջան, էս ինչ “մռութ պառլամենտ ա”. Իրատես դե facto

      Հաստա`տ: Որովհետեւ` ա/ Գեոպոլիտիկ քարտեզն այս պառլամենտում ուղղակի իդեալական է: Երկու մաքուր պրոռուսական ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ: Մնացածը` միքս: Հենց միայն ՀՀԿ-ն փակում է ողջ գեոքաղաքական դաշտը: բ/Այս պառլամենտն ունի ներհայաստանյան հազվագյուտ պոլիտրա: Ճիշտ է, շատ վեհ կհնչեր, եթե ասեինք, որ այնտեղ կան աջեր, ձախեր, կենտրոնամետներ եւ նույնիսկ մի կին ատմանատեխնիկ, այնուհանդերձ, ինչ ունենք  […]

Պատգամավորի կինը հարկեր քիչ է վճարել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի իրականացրած մանրածախ գների դիտարկումների` պարզ է դառնում, որ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց՝ այս տարվա մայիսի 10-ի դրությամբ, ապրիլի 9-ի համեմատ, շաքարավազի մեկ կգ-ի գինը բարձրացել է 10 դրամով։ “Հայաստանում միջինն օրական սպառվում է 275 տոննա շաքարավազ։ Իսկ դա նշանակում է, որ կգ-ը 10 դրամով թանկանալու արդյունքում շաքարավազի միակ ներկրողն ու […]

Ոսկեվանցի ընտրողը մեր է քրֆել. Առավոտ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տրածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ համամասնական ընտրակարգով թերթիկներից մեկի վրա հանձնաժողովի անդամները տեսել են կուսակցություններին ուղղված “մաղթանքներով” գրառում. ընտրողը մայր է հայհոյել բոլորին: ” Քվեաթերթիկը, բնականաբար, անվավեր է համարվել, սակայն փաստ է, որ ընտրողների մի մասը հիասթափված է, եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր կուսակցություններից”,-եզրակացնում է “Առավոտ”-ը:

Զինծառայողի մահվան պատճառը ուսումնասիրվում է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելուց հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված եւ հանկարծամահ եղած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կդառնա, թե որն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը։ ՀՀ ՊՆ քննչական լրատվական ծառայությունից Մերի Սարգսյանը թերթին ասել է, որ առայժմ տեղեկություններ չկան, թե […]

Միասնության դաշն Արցախում. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի,  հաղթանակի օրը Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կայացել է  Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ: Ինչպես փոխանցում են թերթի լավատեղյակ աղբյուրները, Քոչարյան-Սարգսյան հանդիպումը տեւել է  բավականին երկար: Ըստ թերթի, դժվար է այս պահին դետալային մանրամասներ հաղորդել այդ հանդիպման մասին, բայց նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ […]

Վարչապետը չի տեղաշարժվի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, մինչ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են բանակցել կոալիցիա կազմելու շուրջ, շրջանառվում են կառավարության կազմի փոփոխության հնարավոր տարբերակները: Թե կառավարության անդամներից ովքեր հրաժեշտ կտան նախարարական պորտֆելներին, դեռ հայտնի չէ, սակայն կառավարության ղեկավարի հարցը, ըստ թերթին հասած տեղեկությունների, որոշված է: Նախագահականին մոտ կանգնած “Հրապարակ”-ի  աղբյուրների փոխանցմամբ, չնայած կառավարությանն ուղղված քննադատություններին, Տիգրան Սարգսյանը կշարունակի մնալ […]

Աղանդները հայերին կուլ են տվել. Ազգ

 Ըստ “Ազգ” օրաթերթի, մեծ ջանքեր են անհրաժեշտ Հայաստանում գլուխ բարձրացրած աղանդավորական շարժումների դեմ պայքարելու եւ դրանք կանխելու համար: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար: Աղանդավորները մարդկանց խմբեր են, որոնք չեն ընդունում ավանդական եկեղեցու դավանանքը եւ քարոզում են իրենց առաջնորդի “հորինած” հակաեկեղեցական գաղափարները: Այսօր աղանդավորական խմբերից մեզանում առավել տարածված են հիսունականները […]

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Չմիացած երկների արգործնախարարների հանդիպմանը

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող՝ Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես եկավ ելույթով: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն ասաց. ‘Ուրախ եմ վերադառնալ Եգիպտոս, որտեղ ապրել եւ աշխատել եմ տասնչորս տարի եւ պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները այդ տարիների, երկրի եւ ժողովրդի նկատմամբ’: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման […]

Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն

Երեւանի բժշկական հաստատություններում մայիսի 10-ի  դրությամբ, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով 75  քաղաքացիներից 10-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, կան հիվանդներ, որոնց անհրաժեշտ է կատարել պլաստիկ վիրահատություն: ‘Պլաստիկ վիրահատության կարիք ունեցողները կվիրահատվեն պետպատվերի շրջանակներում: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում’,- ասաց խոսնակը:  

Հմայակը հեռվից հետեւեց ՀԱԿ-ին

Մայիսի 8-ին Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին հեռվից հետեւում էր նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը: Մինչ  Henaran.am-ի թղթակիցը փորձեց մոտենալ նրան, Հմայակ Հովհաննիսյանը հեռացավ: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում`լսելով հարցը` նախ քաղաքագետը քահ-քահ ծիծաղեց, հետո ասաց, որ ինքը միշտ հետեւում է հանրահավաքներին: “Որպես քաղաքագետ ոչ մի միտինգ բաց չեմ թողնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի