18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Զարուհին զարմացրել է Ալիկ Արզումանյանին

ԱԺ “Ժառանգություն”  խմբակցության պատգամավոր, ՀԱԿ նախկին անդամ, այժմ “Ազատ դեմոկրատներ”  կուսակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը չի կիսում նույն խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ՀՀ առաջին նախագահի վերաբերյալ “Առավոտ”-ին արտահայտած կարծիքը, թե ՀՀ առաջին ավազակապետը Լեւոն տեր-Պետրոսյանն է:

“Ամենեւին չեմ կիսում հնչած տեսակետը, ավելին, շատ զարմացած եմ, որ նման էմոցիոնալ արձագանք է եղել առաջին նախագահի ասածների հետ կապված: Զարմանալի է նաեւ, հաշվի առնելով, որ “Ժառանգություն” կուսակցությունը  2008 թվականի ընտրություններին պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ մասնակցում էր բոլոր իրադարձություններին` ընտրությունները կեղծելուց հետո ընդհուպ մինչեւ մարտի մեկը “,-անդրադառնալով Փոստանջյանի հայտարարությանը, Henaran.am -ին ասել է Ալիկ Արզումանյանը:

Ալիկ Արզումանյանի խոսքով, այդ օրերին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ներկայացուցիչները պայքարել են ժողովրդի հետ միասին, նաեւ տուժել են եւ մարտի մեկի դեպքերից հետո հետամուտ են եղել ազատազրկված գործիչների ազատ արձակման խնդրին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ