Աշխարհն ընտրում է Օբամային
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման զգալիորեն ավելի մեծ համբավ ունի աշխարհի 30 երկրներում, քան նրա մրցակից հանրապետական Միթ Ռոմնին: Այդ մասին են վկայում “Gallup International”-ի անցկացրած հարցումների արդյունքները:
Եթե այլ երկրների բնակիչներին թույլ տան մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, ապա նրանց 81 տոկոսը կընտրի Օբամային եւ միայն 19 տոկոսը` Ռոմնիին: Օբամային ամենաշատն աջակցել են Իսլանդիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Գերմանիայի եւ Դանիայի բնակիչները: Այս երկրների բնակչության շուրջ 95 տոկոսը հայտնել է, որ կընտրեր հենց Օբամային: Ռոմնիին ավելի շատ վստահում են Իսրայելի եւ Պակիստանի բնակիչները` 41-65 տոկոս: Վրաստանում, որտեղ եւս առաջիկայում ընտրություններ են սպասվում, ԱՄՆ ընտրություններով հետաքրքրվող անձանց ընդամենը 36 տոկոսն է իր աջակցությունը հայտնել Ռոմնիին:
ԱՄՆ նախագահական ընտրություններին այլ երկրների բնակիչներին տեսականորեն ընտրելու հնարավորություն տալու գաղափարը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղում համաշխարհային էկոնոմիկայում եւ այլ գլոբալ գործընթացներում: Երկրագնդի բնակիչների շուրջ 43 տոկոսը, ըստ հարցումների, կցանկանար մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Նման ցանկությունը հատկապես մեծ է Հնդկաստանի եւ Չինաստանի բնակիչներին շրջանում:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան 2012-ի նոյեմբերի 6-ին: Ինչ վերաբերում է ամերիկացիների ընտրությանը, ապա ըստ սեպտեմբերի սկզբին անցկացված օնլայն-հարցումների` Օբամայի եւ Ռոմնիի վարկանիշերը գրեթե հավասար են: