“Նատալի ֆարմ”-ի ու զոքանչի միջև
Դեղագործական ոլորտում գործունեություն ծավալող վանաձորյան ՛՛Սզնի՛՛ ընկերության նախագահ Գառնիկ Սահակյանն այլևս չի կարողանում ներկրում իրականացնել: Նրա խնդիրներն սկիզբ առան այն ժամանակ, երբ Հայաստանում սկսեց գործել Պետական գնումների աջակցության գործակալությունը: Այս մասին ՛՛Ժառանգության՛՛ անդամ Գառնիկ Սահակյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Սահակյանի խոսքերով՝ իրեն չեն թողնում դեղեր ներկրել, քանի որ մրցույթից առաջ ՛՛Նատալի Ֆարմ՛՛ ընկերությունն ավելի ցածր գնով դեղեր է առաջարկում: Սակայն միայն արտաքինից է նման պատկեր, իրականում ընկերությունն ավելի մեծ արժեքով է դեղեր ներկրում:
Գառնիկ Սահակյանը նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ինքը ինը անգամ պարտություն է կրել մրցույթում եւ անարդար: ՛՛ Բյուջեն տուժում է մոտ երեք միլիարդ դրամով, ասում են բյուջե չկա, բա եսպես են անում, էլ ինչպես լինի՛՛,-նշեց Սահակյանը:
Նա հավելեց, որ մրցույթը յուրաքանչյուր անգամ ՛՛Նատալի ֆարմի՛՛ և ՛՛Կամիլիա՛՛ ՍՊԸ-ների միջև է լինում.
՛՛ Նատալի ֆարմ՛-ի՛ ու իրա զոքանչի ընկերությունների միջև է լինում, իսկ ՛՛Կամիլան՛՛ միշտ նույն սխալներն է թույլ տալիս, ու էդպես հաղթում է ՛՛Նատալի ֆարմը՛՛,-հայտարարեց Գառնիկ Սահակյանը:
՛՛Քանի դեռ մեր երկրում ազգային հարստության արդար և արդյունավետ բաշխում չկա, որքան էլ համախառն ներքին արդյունքը լինի միլիարդներ, Հայաստանը նման է լինելու մի ընտանիքի, որտեղ բոլորը գողանում են, այդ ընտանիքում ոչինչ չի ավելանում՛՛,-մեկնաբանեց ասուլիսի մասնակից ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսները համոզված են, որ Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարների աշխատանիքց հեռացումը չի կարող լուծել այս խնդիրները: