16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինքնասպանություն` Դավիթաշենի կամրջից

Մայիսի 10-ին, ժամը 15.05-ին Ավետիսյանից ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Լալայան փողոցի բնակիչները կառավարության մոտ էին

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի էին դուրս եկել Լալայան փողոցի բնակչները, որոնք պահանջում էին փոխհատուցում իրենց կորցրած բնակարանների համար: Henaran.am-ի հետ զրույցում նրանք հայտարարեցին, որ իրենց խաբված են զգում, որ պետական մարմինները իրենց անընդմեջ խոստումներ են տալիս, այդ ամենը ձգվում է տարիներ, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Լալայան 29-ի բնակիչ Գոհար Ասատրյանը շեշտեց, […]

Անժամկետ հացադուլը շարունակվում է /վիդեո/

Ինչպես  ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  առջեւ արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանը փորձել է վրան տեղադրել, սակայն  Երեւանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանն անձամբ է հանել այն եւ տարել: Երկուշաբթի, հացադուլավորը ասուլիս է հրավիրել եւ ներկայացնել միջադեպը: Մանրամասները տեսանյութում:

Կառավարությունն աջակցում է անապահով ընտանիքներին

Փոփոխություն կատարելով ‘’Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին’’ավելի վաղ ընդունած որոշման մեջ, գործադիրը որոշել է 2012 թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։ ‘’Հայռուսգազարդ’’ ՓԲԸ կողմից նշված ժամանակաշրջանում անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության […]

ՀՀԿ-ն որեւէ մեկին չի համոզի կոալիցիա կազմել. Խոսրով Հարությունյան

“Առանց չափազանցության կարելի է փաստել, որ նորանկախ Հայաստանի մեջ արձանագրում ենք ընտրությունների լավագույն ձեռքբերումները: Այսօր` ընտրություններից մի քանի օր անց, հանրությունը այլևս դրանով չի ապրում, հանրային կյանքն ապրում է այլ հոգսերով: Ընտրությունները բավարարել են հանրության սպասելիքները”,-գնահատելով մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունները, այսօր լրագրողներին ասել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա նշել է, որ այս ընտրություններում […]

Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում հայեր չկան

Ինչպես henaran.am-ին  տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ՀՀ դեսպանատունը հայտնել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում, ըստ նախնական տվյալների,  զոհվածների թվում հայեր չկան:

ԲՀԿ-ական նախարարն էլի նախարար է ուզում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը թեեւ ապագա կառավարության անդամ դառնալու առաջարկ դեռ չի ստացել, բայց կցանկանա կրկին նախարար աշխատել: “Դեռ որեւէ խոստում, քննարկում չի եղել, պատրաստ եմ աշխատել, քանի որ շատ ծրագրեր եմ սկսել, լավ կլիներ` հասցնեմ ավարտեմ”- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արթուր  Գրիգորյանը եւ հավելել. ” Ես այս […]

Արշակ Բանուչյանը մտահոգված չէ, որ իրենց ձայները գնացին ԲՀԿ-ին

Քաղաքացիների մի զգալի հատված իրեն վաճառեց, Հանրապետական կուսակցությունն էլ գնեց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ  Արշակ Բանուչյանը՝ “խայտառակ եւ դառը իրականություն” որակելով  խորհրդարանական ընտրությունները : Նրա խոսքով, այնուամենայնիվ, Հայաստանում կա մի տարածք, որը չի վաճառվել, դա ազատ տարածքն է, որը համալրվելու է իրենց ձայնը վաճառած ու հիասթափված քաղաքացիներով: Մեծամասնականով  11-րդ ընտրատարածքում առաջադրված […]

Արտո Թունջբոյաջյանը “Երեկոյան Ուրգանտի” հյուրը կլինի /վիդեո/

Հայտնի ավանգարդ-ֆոլկ-ջազ “Armenian Navy Band” խումբը` երաժիշտ եւ կոմպոզիտոր Արտո Թունջբոյաջյանի գլխավորությամբ,  ռուսական Առաջին ալիքի եթերում կմասնակցի “Երեկոյան Ուրգանտ” շոուին, հաղորդում է “РИА Новости”-ն: Մայիսի 19-ին Մոսկվայի Երաժշտության տանը տեղի կունենա խմբի միակ համերգը: Լեգենդար երաժիշտ Բորիս Գրեբենշիկովն ընդհատել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի Երաժշտության տանը ելույթ ունենա Արտոյի հետ: Արտոյի եւ նրա խմբի հին […]

ՀԱԿ-ում երկու հոգի են ռեալ աշխատել, մյուսները` “հոգնած” էին. քաղտեխնոլոգ.

“Պառլամենտը դառնալու է պառլամենտ, ոչ թե կոճակ սեղմելու կլուբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` կարծիք հայտնելով ապագա օրենսդիրի որակական փոփոխությունների վերաբերյալ: Քաղտեխնոլոգն ասել է , որ ապագա խորհրդարանը բոլոր առումներով ավելի լավն է լինելու, քան 2007-ինը: Բանախոսի դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ գործող կոալիցիան կպահպանվի նույն կազմով: ”Չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն, Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի