14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

“Հարգարժան պարոն դեսպան,

Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք եւ պարոնայք

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի` Հանրապետության կազմավորման օրվա, ինչպես նաեւ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի առթիվ:

Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս երկկողմ համագործակցությանը, եւ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հանդիսանում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Վերջին քսանամյակում հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը, երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:

Հայաստանը մեծապես գնահատում է Չինաստանի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են  Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը եւ հզորացմանը:

Պարոն դեսպան, օգտվելով առիթից` կրկին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի կապակցությամբ եւ մաղթում Չինաստանի բարեկամ ժողովրդին  խաղաղություն եւ բարեկեցություն”:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ