24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնի գործարարը խորհուրդ տվեց զբաղվել օլիգարխներով

‘Ժամանակն է իրերն իրենց անունով կոչել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով նախագահի՝ կառավարությանն ուղղված քննադատությունն՝ ասաց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը: Վերջինս չի տեսել կառավարության խորհրդակցության տեսագրությունը, սակայն վստահ է, որ նախագահը ճիշտ է վարվել: Նա պետք է ժողովրդին ցույց տար, որ ինքն է լիդերը, բացի այդ, “ճիշտը ցույց տալը նախագահի պարտքն էր”: Հովնանյանի խոսքով՝ ոչ մի երկրում […]

Գյումրու նախակրթարանները հասանելի չեն աղքատ ընտանիքների երեխաների համար /վիդեո/

Գյումրու Վարդբաղ կոչվող երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքում տեղադրված տնակներից մեկում իր 8 և 4 տարեկան մանկահասակ երեխաների հետ պատսպարված 26-ամյա Աննա Սիմոնյանի ընտանիքին մենք անդրադարձել էինք նախորդ տարի մեր տեսանութերից մեկում` “Սովի և աղքատության մատնված երեխաների պատմություն” http://youtu.be/u24MtgDWJls : Աննան երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: […]

Համբուրգերն ավելի վնասակար է էկոլոգիայի համար, քան բեռնատարների եւ գործարանների ծուխը

Սննդի այն կետերը, որոնցում գրիլ եւ համբուրգերներ են պատրաստվում, մեծ վնաս են հասցնում էկոլոգիային: Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ արագ սննդի կետերում առկա կոմերցիոն գրիլները, մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, ընդ որում` ավելի մեծ ծավալներով, քան բեռնատարները եւ գործարանները: Ինժեներ Բիլլ Ուելչը համեմատել է մեկ համբուրգերի պատրաստման եւ բեռնատարի պատճառած վնասները: Բեռնատարը, 200 […]

ՄԻՊ-ը ամփոփում է ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Գեղարքունիքի մարզ՝  34ահազանգ,  9արագարձագանքում: Տավուշի մարզ՝  1 ահազանգ, 1 արագարձագանքում: Վայոց Ձոր […]

Քաղաքապետարանն աշխատատեղեր կտրամադրի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ […]

“Հյուսիսային Խաչ” Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարի հաղթողները

Սեպտեմբերի 23-ին ավարտվեց “Հյուսիսային Խաչ” Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարը, հաղթողներն արդեն հայտնի են: Տղամարդկանց 18-28 տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնության հաղթող Լեւոն Մովսիսյանը՝ հասնելով Արագածի Հյուսիսային գագաթը (4090 մ) 1 ժամ 35 րոպեյում: 2-րդ տեղը զբաղեցրել է Ահարոն Խաչատրյանը՝ 1 ժամ 39 րոպե, 3-րդ տեղը՝ Սուրեն Պետրոսյանը (2 […]

Վահագն Չախալյանի օգտին արված ցույցերը իզուր են. փորձագետ

Հայ վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, դրանց մասին են վկայում հայ և վրացի պաշտոնյաների այցերը, Ազգային ժողվների համագործակցությունը և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը: Հայ-վրացական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն, եթե վրաց իշխանությունները մեր հայրենակիցների խնդիրների լուծմանն ավելի ուշադրություն դարձնեն: Բանախոսնը խոսեց նաև երեկ Վրաստանում հայերի […]

Իրանում արգելել են “Google”-ը

Իրանի իշխանությունները հայտնել են “Google” որոնողական համակարգը,  “Gmail” փոստային ծառայությունը եւ  “YouTube” վիդեոհոսթինգն արգելափակելու որոշման մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ղեկավար Աբդոլսամադ Հորամաբադին, գրում է “РБК” կայքը: Նրա խոսքով` նման արգելքի պատճառ է դարձել “Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի բոլոր հղումները, ինչպես նաեւ ֆիլմը  “YouTube”-ից հանելու  “Google”-ի մերժումը: Հորամաբադին առայժմ չի […]

Չարենցի ու Ֆռունզիկի անվտանգությունը կապահովեն տեսախցիկները

Շարունակվում է ‘Մեր հանճարները մեր կողքին են Երևան քաղաքում’  նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է տվյալ տարածքներում տեղադրել տեսախցիկներ` քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները: Իսկ […]

“Հարսնաքար”-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Քիչ առաջ Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց “Հարսնաքար-ի գործով դատական հերթական նիստը: Դատական նիստը մեղադրյալ Արման խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանի միջնորդությամբ հետաձգվեց: Վերջինս դատարանին խնդրեց նիստը հետաձգել` գործի նյութերին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Արման Խաչատրյանի` պաշտպան չունենալու պատճառով: Վահե Ավետյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի