15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Հայաստան” հիմնադրամը Հադրութում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում

Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ /Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի հովանավորներ-2010/ ԼՂՀ Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանի խոսքով` քաղաքն օգտվում է 1976-ին կառուցված ներքին ցանցից. “Ջրագծերը, սակայն, հին են ու մաշված, […]

Պաշտպանի հրապարակային պատասխանը փոխվարչապետին

Սեւանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ եւ մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը: Ավելին՝ Սեւանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Ստորեւ ներկայացված են մեր այս պնդման […]

Երկրորդ փուլ չի լինի, առաջին փուլում կհաղթի Բակո Սահակյանը. սոցիոլոգ /վիդեո/

“Երկրորդ փուլ չի լինի, առաջին փուլում մեծ առավելությամբ կհաղթի գոծող նախագահը”,-այսօր անդրադառնալով ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին` լրագրողներին ասել է “Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, ընտրության կմասնակցի ընտրողների յոթանասունհինգ տոկոսը եւ ընտրության մասնակիցների յոթանասունհինգ տոկոսը իր ձայնը կտա գործող նախագահ Բակո Սահակյանին:  Ընդդիմադիր թեկնածու Վիտարի Բալասանյանին, ըստ Ադիբեկյանի, իր քվեն կտա արցախցիների […]

ԼՂ նախագահական ընտրություններին ավելի քան 80 միջազգային դիտորդներ կհետեւեն

Նախագահական ընտրություններին հետեւելու համար Լեռնային Ղարաբաղ են սկսել ժամանել միջազգային դիտորդները եւ լրագրողները, գրում է “Кавказский узел”-ը` հղում անելով ԼՂ ԿԸՀ քարտուղարությանը: Ինչպես հայտնել է ԿԸՀ ներկայացուցիչ Սիրանուշ Հայրապետյանը, ներկա պահին գրանցված են 40 տեղական եւ 32 միջազգային լրագրողներ, ավելի քան 80 միջազգային դիտորդներ` Հայաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Ցուցակները դեռեւս փոփոխվում են: Նախագահական […]

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության […]

Օձը բարձրացել է բնակելի շենք

Հուլիսի 16-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լեփսիուսի փողոցի թիվ 8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչները նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հոսնի Մուբարաքին բանտ են վերադարձրել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ռազմական հոսպիտալից վերադարձրել են բանտի հիվանդանոց, գրում է “Ալ-Ահրամ”-ը: Նախօրեին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել էր Մուբարաքին վերադարձնել բանտի հիվանդանոց նրա վիճակի կայունացումից հետո: Նման որոշում է կայացվել հատուկ բժշկական հանձնախմբի զեկույցի հիման վրա: Հանձնախումբը օրերս հետազոտել է նախկին առաջնորդի առողջական վիճակը եւ եզրակացության  եկել, որ նրա վիճակը կայունացել է: 2012-ի հունիսի […]

Մահացել է լեգենդար Ջոն Լորդը /վիդեո/

72 տարեկանում Լոնդոնում վախճանվել է լեգենդար երաժիշտ, “Deep Purple” խմբի ստեղնաշարային գործիքների վիրտուոզ Ջոն Լորդը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Երաժիշտը մահացել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում հուլիսի 19-ին` ընտանիքով եւ ընկերներով շրջապատված: Կյանքի վերջին տարիներին Լորդը պայքարում էր ստամոսագեղձի քաղցկեղի դեմ: Ջոն Լորդը ծնվել է 1941-ի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Լեստեր կոմսությունում: 1968-ից “Deep Purple” ռոք խմբի […]

Վարդանիկը կենթարկվի ՀՀԿ-ին. Հրապարակ

Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած եւ ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել “պիվի զավոդի” պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Այս մասին գրում է “Հրապարակ”-ն ու  նշում, […]

Րաֆֆին կներկայացնի ԲՀԿ-ի “դոսյեներ”-ը.168 ժամ

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների կողմից Աժ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքին չմասնակցելու խնդրին, ասել է, թե դրանով ԲՀԿ-ն իրեն մինչեւ սեպտեմբեր դրել է “գլխացավանքի” տակ: Ըստ նրա` միանալով այդ նախաձեռնությանը, առաջիկա ՏԻՄ ընտրությունները կվերածվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կենաց-մահու կռվի, ինչը լիովին բխում է ՀԱԿ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի