07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռիտա Սարգսյանը ցավակցել է Ավետյանների ընտանիքին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կիրակի, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին Վահեի ընկերները: Տիկին Սարգսյանը ցավակցել է Վահեի ընտանիքին,  հարազատներին, զորակցության խոսքեր ասել եւ որպես Հայաստանի քաղաքացի համոզմունք է հայտնել, որ մեղավորները պատժվելու են:

Նախագահը հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարե­փո­խումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը: Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, […]

Գնացքի տակ է ընկել

Այսօր ժամը 14.25֊-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում` ‘Լաչինի միջանցք’  կոչվող տարածքի մոտակայքում (Ալավերդի-Սանահին վազորդի «T8» կետ), հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս գնացքի տակ է ընկել Մեծ Այրում գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Նելլի Աբրահամովանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ նա տեղում մահացել է:

Նախագահները քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի […]

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի աշխատանքային ծրագիրը հաստատվել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները եւ եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվեց եւ հավանության արժանացավ  ԵՄԽԽ […]

Հայաստանի մշակութային օրերը Հորդանանում

Հունիսի 24-30-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը: Հայաստանի մշակութային օրերը մեկնարկեցին հունիսի 25-ին Ամմանի Մշակույթի Թագավորական կենտրոնում գեղագիտության մանկական կենտրոնի տնօրեն, արվեստագետ Արմենուհի Հարությունյան-Իգիթյանի կոլաժների ցուցահանդեսի բացումով: Այնուհետեւ նույն սրահի գլխավոր դահլիճում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մշակութային օրերի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկան Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջառառը եւ Հորդանանում ՀՀ արտակարգ […]

Կենսաթոշակային բարեփոխումների կենտրոնում մարդն է. ֆինանսների փոխնախարար

“Բարեփոխումները լուծելու են ոչ միայն նոր սերնդի ապագայի հարցը, այլեւ ապահովագրելու են ներկա սերնդին այն խնդիրներից, որոնց այսօր բախվում է Եվրոպան”, -ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը քաղծառայողների իրազեկման նպատակով այսօր Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների  ընթացքին նվիրված կլոր սեղան- քննարկմանն այսպես սկսեց իր խոսքը: Վարդան Արամյանը շեշտեց, որ իրականացվող կենսաթոշակային համակարգի կենտրոնում ոչ թե ֆինանսական շուկան է […]

Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է. Սեյրան Օհանյան

Անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակ կեցվածքին եվ այն հարցին, թե ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ եւ ապակայունացնելով զինադադարի ռեժիմը, ‘Հայ զինվոր’ պաշտոնաթերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է. ‘Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, […]

Մայրաքաղաքի կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ

Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի  մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր: Ինչպես  Henaran.am  -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տրանսպորտի վարչության պետը զեկուցել […]

Վան Գոգի կտավը վերստեղծվել է 7 հազար դոմինոներից /վիդեո/

FlippyCat մականունով հայտնի վարպետը 11 ժամում հավաքել է հոլանդացի հանճարեղ նկարչի “Աստղային գիշեր” կտավը: Արվեստի ամենահայտնի գործերից մեկը` հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի գլուգործոցը, վարպետը հավաքել է դոմինոյի 7 հազար կտորներից: Զարմանալի աշխատանքն ավարտին հասցնելու համար հեղինակից 11 ժամ է պահանջվել: 1889-ին նկարված կտավը հավաքելու համար վարպետն արդեն 2-րդ փորձն է արել: Առաջին տարբերակը փլվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի