18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

‘Արմենիա’-ի աշխատակիցներն ազատված են

‘Արմենիա’ հեռուստաընկերությունը հայցում է հեռուստադիտողների ներողամտությունը` Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ թույլատրած խոտանների համար:

‘Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ.

ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:

Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել
է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:

Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն՝ աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:

Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք:
Վազրիկ Սեկոյան
Նախագահ և Գլխավոր տնօրեն
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ’

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ