04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի Հանարապետության դեսպանին

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային,  վերջինիս խնդրանքով: Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը:

‘Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ ունենք և անչափ կարևորում ենք դրսի փորձի ընդօրինակումը:  Ձեր երկիրը զարգացած անասնապահության երկիր է, և հատկապես այս ոլորտում է ցանկալի սերտացնել համագործակցությունը մեր երկու երկրների միջև”,- նշեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Դիեգո Ռիվերան պատրաստակամություն հայտնեց իր գործունեությամբ հնարավորինս օժանդակել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանը: Նա  նշեց, որ առաջիկա գործակցության ուղիների որոշակիացման համար ինքը բերել է  Գյուղատնտեսական  և  Արդյունաբերական Տեխնոլոգիաների Ազգային Ինստիտուտների  գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն և կցանկանար դրանց վերաբերյալ ստանալ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  կարծիքը համագործակցության հնարավորությունների մասին:

Մեկ անգամ  ևս  կարևորելով գյուղատնտեսության ոլորտում համագործակցության  զարգացման  անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատեցին իրենց  պատրաստակամությունն   առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը, ըստ ամենայնի աջակցելու վերաբերյալ:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ