28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետրոս Մակեյանը Նիկոլի թեկնածությանը դեմ չէ

ՀԱԿ-ի մաս կազմող  “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ նորմալ է վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցության պագտամավոր Նիկոլ Փաշինյանի` որպես նախագահի թեկնածու առաջադրելու գաղափարին, բայց միայն որպես միասնական թեկնածու:

Հիշեցնենք, որ ՀԱԿ մաս կազմող “ՄԻ-96” կուսակցության վարչությունը  հայտարարություն էր տարածել,    որտեղ կուսակցության վարչությունը նախագահական ընտրություններում որպես ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանին է առաջարկում՝ հորդորելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին` ըմբռնումով մոտենալ: Հավելենք, որ նույն հարցի վերաբերյալ ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Henaran.am-ին ասել էր.”Մենք ունենք  մեկ թեկնածու, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է”:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի ներսում գոյություն ունեցող հակասություններին,  Պետրոս Մակեյանն ասել է, որ Կոնգրեսն այժմ քննարկումների փուլում է:

Նշենք նաեւ, որ “Ժողովրդավարական հայրենիք”-ը դեռ ՀԱԿ-ի կազմից դուրս չի գա: Նկատենք, որ այս մասին խոսակցությունները տեւական ժամանակ շրջանառվում էին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ