Լյովա Մնացականյանը` ԶՈւ գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, որոշել է Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է1965թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Ասկերանի շրջանում:
1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1989թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
2005թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին:
1992թ.-ից զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում:
2003թ. շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2005թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ:
2007թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:
Պարգեւատրվել է
«Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» I, ՀՀ «Մարտական խաչ» II աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու գերատեսչական շքանշաններով եւ մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 որդի: