05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանին օգնություն է անհրաժեշտ

‘Շախտյորի’ և Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է IFFHS-ի կողմից անցկացվող հարցման մեջ, որի արդյունքներով ֆուտբոլիստները կարող են դառնալ տարվա հայտնությունն ու ամենահայտնի ֆուտբոլիստը: Հարցման մեջ ընդգրկված են այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ , ինչպիսիք են ‘Բարսայի’ հարձակվող Լիոնել Մեսսին, ‘Մադրիդյան’ աստղեր Կրիշտիանո Ռոնալդուն ու Կասիլյասը և այլք։

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ն արդեն սկսել է քվեարկությունը: Ցանկացողները մինչև նոյեմբերի 30-ը կարող են քվեարկել աշխարհի ամենասիրված ու լավագույն ֆուտբոլիստների օգտին: Քվեարկության արդյունքում ընտրված լավագույն ութնյակը կմասնակցի աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի քվեարկությանը, որը կայանալու է 2012թ դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ հունվարի 3-ը:

Քվեարկությունը բաց է և դրան կարող է մասնակցել յուրաքանչյուրը` այստեղ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ