29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեռական փոքրամասնությունների ցնորքները չեմ մեկնաբանում. Գեղամյանը` Հմայակին

“Ես սեռական փոքրամասնությունների ցնորքները չեմ մեկնաբանում”,- Henaran.am-ին ասել է “Ազգային միաբանության”  նախագահ,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը:

Նշենք, որ Հմայակ Հովհաննսիյանը,  այսօր ասուլիսին խոսելով Վարդան Օսկանյանի  դեմ ընթացող գործընթացից եւ ԲՀԿ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշումից, հիշեց Արտաշես Գեղամյանին եւ Գագիկ Ծառուկյանին, ով ըստ Հովհաննիսյանի, շրջադարձ է կատարում դեպի Արեւմուտք,  համեմատեց վերջինիս հետ:

“Մենք դրա օրինակը ունենք  2004թ-ի  ապրիլյան հայտնի դեմքերի ժամանակ, երբ Գեղամյանը, ինչպես էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նրա մասին մի քանի օր ոչինչ հայտնի չէր, այնպես ինչպես Օսկանյանի հարցի` ԱԺ-ում քննարկման ժամանակ Ծառուկյանը չկար: Հետո հանկարծ Գեղամյանը հայտնվեց եւ հայտարարեց, թե ԱՄՆ դեսպանն իրեն զանգահարել եւ զորակցություն է հայտնել”,-նշել էր Հմայակ Հովհաննիսյանը ու շարունակել.”Այդ ասուլիսից հետո ՌԴ դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գովասանքներին, նույն Գեղամյանի կողմից որակվեց  որպես կաշառակեր”:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի այնուհետ Արտաշես Գեղամյանի  ելույթները 180  աստիճանով փոխվեցին, եւ նա սկսեց գովաբանել  ԱՄՆ-ին` այդ ընթացքում նաեւ  անգլերեն սովորելով :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ