22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ միջազգային հանրությունը պետք է դա վաղուց հասկանար. Նարեկ Գալստյան

Ադրբեջանցի մարդասպանին Հունգարիայից տեղափոխելն ու ներում շնորհելը Ադրբեջանի նախագահի կողմից կարող էր առիթ լինել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կասեցվեր կամ սառեցվեր, բայց ոչ դադարեցվեր, քանի որ որպես շփման խողովակ պետք է պահպանվի: Պետք է փոխել քննարկվող հարցերը, այսինքն պետք է դրվի մադրիդյան սկզբունքների փաթեթը փոխելու խնդիր: Լրագրողների հետ ահնդիպմանն այս տեսակետը ներկայացրեց քաղաքական գիտությունների թեկնածու, […]

Էլինար Վարդանյանը ՀԱԿ ակցիային մասնակցել է ի պաշտոնե. Վահան Բաբայանը

ՀԱԿ ակցիային ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը մասնակցել է որպես ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը եւ հավելել, որ ԲՀԿ-ն դրա հետ կապված որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ երեկ Էլինար Վարդանյանը մասնակցել էր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի […]

Ոստիկանները ութ միլիոնի գողությունը բացահայտեցին “տաք հետքերով”

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը: Գողոնն առգրավված […]

Պատգամավորի աշխատանքը ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել. Արփինե Հովհաննիսյան

“Պատգամավորի աշխատանքը, ինչպես եւ ցանկացած աշխատանք, եւս ունի իր առանձնահատկությունը: Նախեւառաջ, դա ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել”,-հայտարարեց ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը այսօր` սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսին: Երիտասարդ պատգամավորի կարծիքով` երիտասարդների  առջեւ դրված չէ ԱԺ-ում կարծրացած “խաղի կանոններին” հարմարվելու խնդիր, կարեւորը` պրոֆեսիոնալիզմն է: Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երիտասարդ պատգամավորների ներկայությունն ԱԺ-ում դրական […]

ՊԲ առաջապահ զորամասերի ործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ […]

Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելոռուսական ընկերությունը”  համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելառուսական ընկերության նախագահ Ն.Իվանովան, ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական համագործակցության եւ […]

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումները նվազել են 34 տոկոսով. ԱԱԽ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է “Մենք այսօր պետք է ամփոփենք 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում […]

Առաջին Հայկական Փառատոնի բացման արարողությունը Օտտավայում

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը եւ Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրեցին փառատոնի դրոշը: Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին: […]

Արքայազն Հարրիի զինակիցների վրա հարձակում են գործել

Աֆղանստանում հարձակում են գործել ՆԱՏՕ-ի Քեմփ Բաստիոն բազայի վրա, որտեղ ծառայում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, հաղորդում է “Reuters”-ը: “Թալիբանի” գրոհայինների հարձակմանն է ենթարկվել բազայի ամերիկյան սեկտորը: Պենտագոնի տվյալներով` զոհվել են առնվազն 2 ամերիկացի զինծառայողներ, մի քանիսը վիրավոր են: Հարձակման արդյունքում բազան չի տուժել: Քեմփ Բաստիոն բազայում սեպտեմբերի սկզբից  իր ծառայություն է անցնում բրիտանական կրտսեր […]

Հայաստանը այսօր օդ ու ջրի պես ներքին կայունության կարիք ունի. հոգեբան

“Մենք շատ լավ գիտենք, որ դեմոկրատիան շատ դժվար է առաջ գնում Հայաստանում: Ինչ -որ դեմոկրատական ծիլեր կամ ինստիտուտներ կան, որոնց մի մասը հաջողության է հասնում”,-այսօր` Ժողովրդավարության միջազգային օրը, “Հենարան” մամուլի ակումբում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ժողովրդավարության օգուտների եւ վնասների մասին: “Եթե մենք վերցնենք դեմոկրատիայի արեւմտյան մոդելը եւ ուղղակիորեն ներդնենք Հայաստանում,  սխալ կլինի: Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի