ՀԱԿ-ը չի քննարկել ԲՀԿ-ին սատարելու հարցը, որովհետև…
՛՛Վերլուծաբանները, մամուլը ինչ ասես չեն գրում, դա մոգոնված է մամուլի կողմից: Լևոն Տեր-Պետրոսյանն է Կոնգրեսի թեկնածուն: Մենք որպես կոնգրես կոնսենսուս ունենք այդ հարցում՛՛,- այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի հնարավոր աջակցությունը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին:
Զուրաբյանի խոսքով՝ իրենց ոչ մի քաղաքական ուժ սատարելու առաջարկով հանդես չի եկել, և այդ պատճառով էլ իրենք նման հարց չեն քննարկել:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք առաջարկի դեպքում կքննարկեն այլ ուժի, մասնավորապես ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հարցը, Զուրաբյանը պատասխանեց, որ պետք չէ ընկնել եթե-ների հետևից: ՛՛Ես անիմաստ եմ համարում այդ հարցի քննարկումը: Չի եղել առաջարկը, հարցն էլ չի քննարկվել՛՛,-եզրափակեց պատգամավորը: