09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր սննդի համաշխարհային օրն է /վիդեո/

Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Սննդի համաշխարհային օր:

Ճիշտ եւ առողջ սնունդը մարդու կենսակերպի եւ նրա առողջության գլխավոր նախապայմաններից մեկն է: Համաձայն անտիկ իմաստության` “մենք այն ենք, ինչ ուտում ենք”: Առողջ սննդի օր տոնելու նպատակն էլ հասարակության ուշադրությունը սննդի ոլորտում առկա ժամանակակից խնդիրներին ուղղելն է:

Ըստ Առողջապահության Միջազգային Կազմակերպության` բոլոր հիվանդությունների 80 տոկոսն այսպես թե այնպես կապված են սննդի հետ, իսկ դրանց 40 տոկոսն ուղիղ կապ ունի մարդու սնվելու գործոնների հետ:

Առողջ սնունդը նպաստում է լավ ինքնազգացողությանը, ակտիվությանը, զգոնությանը, աշխուժությանը, նվազեցնում է սրտանոթային, աղեստամոքսային, օնկոլոգիական  հիվանդությունների հավանականությունը, իսկ դրանք կարող են զգալիորեն վատթարեցնել կյանքի որակը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ