14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս, ասես` ֆու, երբ ցանկանաս, ասես` ֆաս.

“Իսկ ՀԱԿ-ից արդեն ոչինչ գրեթե չի մնացել, ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ, մնացած ամեն ինչը գիտեմ, ես սրանից մեկ ու կես տարի առաջ ասացի, որ ՀԱԿ-ին սպասում է ԱԺՄ-ի ճակատագիրը, ինչպես նա 1998 թվականին մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, այնպես էլ ՀԱԿ-ը մեծ դժվարությամբ կկարողանա հաղթահարել: Այդպես էլ եղավ”,-այսօր ի պատասխան Henaran.am-ի այն հարցին, թե ի՞նչ կմնա ՀԱԿ-ից, եթե Կոնգրեսը նախագահական ընտրություններում սատարի Վարդան Օսկանյանին, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ իր դիտարկումներն էր ներկայացրել Հմայակ Հովհաննիսյանը:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ինքը նաեւ կանխատեսել էր, իշխանության հետ ՀԱԿ-ի սկսած երկխոսության հետեւանքերը: “Երբ 2011 թվականին նրանք հայտարարում էին, որ ջրբաժանը միշտ էլ կա եւ մենք, երբ ցանկանանք կլինի ու նշում էին, որ պետք է գնալ երկխոսության, ես զգուշացնում էի, որ ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս, ասես` ֆու, երբ ցանկանաս, ասես` ֆաս: Եվ այդպես էլ եղավ, հանրահավաքներ չկան”:

Նրա դիտարկմամբ, 2007  հուլիսից  սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն մայիսից շրջագայում էր հանրապետության մարզերով, իսկ հոկտեմբերին սկսում իր հանրահավաքային շարքը Ազատության հրապարակում, իսկ այսօր հոկտեմբեր ամիսն  է եւ ՀԱԿ-ը դեռ ասելիք չունի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ