09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

“Սիվիլիթասում” կրկին 30 օրով կասեցվել են բյուջեի ճշտության ստուգումները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են ‘Սիվիլիթաս’ հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:
Պետական եկամուտների կոմիտեն ‘Սիվիլիթաս’ հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները ‘Սիվիլիթաս’ հիմնադրամում:
‘Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ