12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մասոնները Հայաստանում են. Հրապարակ

Օրերս մամուլում գրվեց, որ առաջիկայում սպասվում է մասոնական հավաք, որտեղ քննարկվելու է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Իրեն մասոն հռչակած ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, սակայն, հերքել էր` ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել եւ առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու: Սակայն վստահելի աղբյուրից “Հրապարակ”-ին հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի է ունեցել […]

Բիշարյանը ստիպեց հունգարացիներին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, Հոկտեմբերի 21-26-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովը՝ 162 անդամ երկրների մասնակցությամբ։ “Հայաստանից վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Կարեն Ճշմարիտյանը եւ Հեղինե Բիշարյանը։ Պատվիրակության անդամ Ալիկ Արզումանյանը հասկանալի պատճառներով չի մասնակցել վեհաժողովի աշխատանքներին (“Ժառանգության” տանը կռիվ էր)։   Վեհաժողովում հատուկ հարցերի՝ քաղաքացիությանն ու ինքնությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ ադրբեջանցի […]

Տիգրան Սարգսյանը հեռանո՞ւմ է. Առավոտ

“Առավոտի” ունեցած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մասնավորապես մի շարք` խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, “Գազպրոմ” ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը եւ այլք: Թերթի տեղեկությունների համաձայն նման առաջարկով վարչապետ Սարգսյանին […]

Գոմեշի գործով Փայտյանը հարցաքննվե՞լ է. Հայկական ժամանակ

Պաշտպանության նախարարության գոմեշի մսի գործից ՊՆ քննչականից ոչինչ չեն հայտնում: “Հայկական ժամանակ”-ին լուրեր էին հասել, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը հարցաքննվել է, սակայն ՊՆ քննչականից հրաժարվում են նաեւ այս մասին որեւէ բան ասել: ՊՆ քննչական ծառայության լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանի պատասխանն այսպիսին է. “Նպատակահարմար չենք գտնում գործի վերաբերյալ որեւէ բան հայտնել”: Թերթի […]

Որոշ մարդիկ հղփացել են. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, Նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, […]

Էթիկայի դասեր “բանդա”-ի դատավարությանը /վիդեո/

Մինչ կմեկնարկեր “Բանդա”-ի գործով դատական նիստը, դահլիճում հավաքված լրագրողները դժգոհեցին պայմաններից:  Դատական կարգադրիչները հորդորում էին զբաղեցնել երրորդ-չորրորդ շարքերի նստարանները, քանի որ առաջին շարքերում տուժողներն ու ոստիկաններն պիտի ետղ զբաղցենեին: Հատկապես դժգոհում էին հեռուսալրագորղները, քանի որ “հեռվից ձայնը խոտանով է ձայնագրվում”: “Դատարանն է այդպես որոշել, չենք կարող այլ բան անել”,-ասացին կարգադրիչները: Henaran.am-ի հարցմանը ի պատասխան  դատական […]

Ոսկե խաղակոշիկը հանձնվեց Մեսսիին

Արգենտինայի հավաքականի ու ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսիին  հանձնվեց եվրոպական առաջնությունների 2011/12 թթ. լավագույն ռմբարկուի՛՛Ոսկե խաղակոշիկ՛՛ մրցանակը: Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է Մեսսին արժանանում այս մրցանակին: Մրցանակը Մեսսիին հանձնեց Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը, ով 1960 թ. դարձել է ՛՛Ոսկե գնդակի՛՛ դափնեկիր:

Իսկական սպանդ. մորթված մարմիններ խաղահրապարակներում /ֆոտո/

Այս օրերին նշվում է իսլամական նշանավոր տոներից Քուրբան բայրամը  (Զոհաբերության տոնը), որը նախատեսում է զոհաբերել անասունների: Թուրքիայում այս տոնը իսկական սպանդի է վերածվել: Յուրաքանչյուր ընտանիք անասուն է մորթում որտեղ պատահի՝ փողոցներից մինչեւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում: Երեխաների աչքի առաջ կարուսելի ձողից կախում ու մորթում են ոչխարներին: Իսկ երեխաների լացն ու կոծը չի էլ անհանգստացնում ծնողներին: […]

Նաիրա Զոհրաբյանը նշեց ՀԱԿ-ի հետ համագործակցության շրջանակը

Տարբեր հարցերի եւ  նախագծերի, շուրջ,   որտեղ կլինեն ընդհանուր շահեր եւ տեսլականներ  հատկապես խորհրդարանական ֆորմատում, ԲՀԿ-ն կհամագործակցի ցանկացած քաղաքական ուժի հետ: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մասնավորապես, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին հարցին Նաիրա Զոհրաբյանն ասել է. ”ՀԱԿ-ը ներկայացրել է ԸՕ փոփոխությունների նախագիծ, որտեղ մեզ համար բավականաչափ ընդունելի դրույթներ […]

ԲՀԿ առաջնորդը ուզո՞ւմ է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, կիրակի տեղի է ունեցել ԲՀԿ խորհրդի հավաք, որտեղ քննարկվել են 2013թ-ի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը: Չնայած քննարկումը նախնական է եղել եւ դեռ ամեն ինչ հստակ չէ, այնուամենայնիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է թեկնածու լինելուց: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը դեմ չէր կուսակցությունից թեկնածու առաջադրելու գաղափարին, սակայն նրա խոսքով, դա կլինի մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի