11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախցիներն ապացուցեցին, որ պատերազմական պայմաններում էլ կարող են մտածել ապագայի մասին. քաղաքագետ

“Այս ընտրություններով արցախցիներն ապացուցեցին , որ պատերազմական պայմաններում էլ կարող են կազմակերպել ճիշտ ընտրություններ եւ մտածել ապագայի մասին”,-հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր` հուլիսի 21-ին կայացած ասուլիսին: Չնայած  հաջող ընտրություններին, քաղաքագետը կարծում է, որ դրանք չեն փոխի  Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Բանախոսը հիշեցրեց, որ Եվրամիությունը ետ է կանգնել նախորդ տարի ԵՄ  բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի տված […]

Օլիմպիական կրակը փորձել են գողանալ /վիդեո/

Օլիմպիական կրակի էստաֆետայի շրջանակներում  Մեծ Բրիտանիայում տհաճ միջադեպ է գրանցվել: Էստաֆետան գրեթե ընդհատել են, քանի որ ինչ-որ դեռահաս փորձել է ջահակիրի ձեռքից խլել ջահը: Միջադեպը տեղի է ունեցել Քենթ կոմսության Միդսթոուն քաղաքում: Այն պահին, երբ ջահակիրը վազելիս է եղել ամբոխի միջով` ջահը ձեռքին, մի դեռահաս է վազել նրա մոտ` “Ալլահ, Ակբար” ճչալով, եւ փորձել խլել […]

Վարդան Օսկանյանի բողոքը դատարանը կքննի դռնփակ նիստում

Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել […]

Պետք է խրախուսել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են գալ Հայաստան. արաբագետ

Իր կազմակերպվածության շնորհիվ Սիրիայի հայ համայնքին հաջողվել է պահպանել չեզոքությունը, որի շնորհիվ էլ կոնկրետ իր դեմ ուղղված գործողություններ չկան: Այսօր` հուլիսի 21-ին, լրագողների հետ հանդիպմանը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` խոսելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ սիրիահայ համայնքի ծայրահեղ վիճակի մասին: Ըստ արաբագետի` բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մեր համայնքը Սիրիայում պահպանելու ուղղությամբ, քանի որ […]

Տարոն Մարգարյանը “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի ղեկավարության հետ համագործակցության ծրագրեր է քննարկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը: Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա […]

Հայաստանյան հանգիստը թանկ է, բայց մերն է… /վիդեո/

Ամռան այս օրերին բոլորը դեպի հանգիստ են ձգտում: Բնականաբար, ամսական միջին եկամուտ ունեցող ընտանիքները նախընտրում են հանգստանալ Հայաստանից դուրս: Նրանց խոսքով, հայաստանյան հանգստավայրերը ինչքան էլ գեղեցիկ են, բայց թանկ հաճույք են: Henaran.am-ի հետ զրույցում Ջերմուկում հանգստացողներից մեկը նշեց, որ ինչքան էլ թանկ է, բայց նախընտրում է հայրենի եզերքում հանգստանալ եւ բուժվել: Մանրամասները` տեսանյութում:

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 20-ի երեկոյան Վանում  կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է “Անադոլու” գործակալությունը: Երկրաշարժին հաջորդել են 2,6 եւ 2,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Վանում երկրաշարժերը չեն դադարում նախորդ տարվա հոկտեմբերից: 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո կրկին […]

Երևանի կրկեսի շենքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Այսօր՝  հուլիսի 21-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում: ՀՀ ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որի ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: Ոստիկանությունը հայցում է  համաքաղաքացիների ներողամտությունը:

“Նոր ալիքի” մեր մասնակցի երգացանկում կրկին փոփոխություններ են տեղի ունեցել /վիդեո/

Հուլիսի 24-29 Լատվիայի Յուրմալա քաղաքում կայանալիք “Նոր ալիք-2012” միջազգային երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանին աջակցելու նպատակով նախօրեին Հայաստանից Լատվիա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգիչ Անդրեն, երգչուհի Սոֆի Մխեյանը: Միաժամանակ Յուրմալայում ընթանում են փորձեր, մասնակիցները շարունակում են պատրաստվել մրցութային համերգներին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Սուրեն Առուստամյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի