Հայաստանում ստվերը 30-35 տոկոսի է հասնում. Վաչե Գաբրիելյան
“ Ստվերային տնտեսության ո՞ր հատվածն եք ստվերից դուրս բերել եւ ինչ չափով”: Այսօր խորհրդարանումգալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հետաքրքրվեց նաեւ, թե կառավարությունը, երբ խոսում է բյուջեի նկատմամբ օրենսդիրի վերահսկողության մասին, ինչպես է պատկերացնում այդ մեխանիզմները, երբ մերժում է ԱԺ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը:
Ֆինանսների նախարարն, անդրադառնալով ստվերային տնտեսության մասին հարցին, նախ նշեց, որ ցուցանիշը տարբեր գնահատականներով տարբեր է: Վաչե Գաբրիելյանի խոսքով, այն այսօր տատանվում է 30-35 տոկոսի սահմաններում:
“Թե ինչ արտացոլում ունի բյուջեում ստվերային տնտեսությունը, Դուք կարող եք տեսնել սոցիալական ապահովության ոլորտի հատկացումները: Մենք կենսաթոշակների ծախսերը կարողացել ենք էապես հասցեականանցնել, ստեղծել տվյալների բազա եւ ունենք 7-8 միլիոն դրամի խնայողություններ”,-նշեց Վաչե Գաբրիելյանը:
Ֆինանսների նախարարը նշեց նաեւ, որ առողջապահության ոլորտում եւս տեղի է ունենալու ջանքերի կենտրոնացում:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչպես ԱԺ վերահսկողություն իրականացնի բյուջեի նկատմամբ, Վաչե Գաբրիելյանի խոսքով, կառավարությունը ոչ բոլոր նախաձեռնություններին է բացասական կարծիք տալիս: Նախարարի խոսքով, նման հանձնաժողով ստեղծելը այլ իրավական մեխանիզմների հետ հակասություն ուներ եւ ուստի համար կառավարությունը դեմ հանդես եկավ:
Ի պատասխան, Ռուբեն Հակոբյանը նկատեց, թե այն բոլոր ոլորտներում, որոնք մատնանշում է ՀՀ նախագահը, ստվեր է բացահայտվում: Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ մյուս բոլոր ոլորտներում եւս վիճակը նույնն է: