22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք նախ եւ առաջ մեր ուժերը պետք է նայենք եւ վաղաժամկետ մեյդան չընկնենք. Հրանտ Բագրատյանը` ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին

“Նախ եւ առաջ ՀԱԿ-ը  պետք է իր մեջ հարցը քննարկի: Այս պահի դրությամբ այդ խոսակցություններն այլ կուսակցությունների մասով անժամկետ խոսակցություններ են”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահական ընտրությունների նախաշեմին  ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հավանականության մասին հարցին, ասել է ՀՀ նախկին վարչապետ,  ՀԱԿ մաս կազմող “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերվում է “Ազատություն” կուսակցության դիրքորոշմանը,  Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կտա կուսակցության վարչությունը:

Նշանակում է կուսակցությունն այս հարցում իր դիրքորոշումը դեռեւս չի՞ հստակեցրել: Henaran.am-ի այս հարցին Հրանտ Բագրատյանն արձագանքեց.”Իսկ ո՞վ է հստակեցրել, նախագահ Սարգսյանը կամ “Հանրապետական’’-ը հստակեցրե՞լ է, նրանք էլ են ասում` տեսնենք ում հետ, ինչ, ոնց: Մենք կնայենք: Ես գտնում եմ, որ մենք նախ եւ առաջ մեր ուժերը պետք է նայենք եւ վաղաժամկետ մեյդան չընկնենք նման կարգի խոսակցությունների մեջ” :

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի որպես ՀԱԿ թեկնածու, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.”Ես իսկապես չգիտեմ”: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ում պոտենցիալ այլ թեկնածուների առկայությանը, Հրանտ Բագրատյանը նշեց. ”ՀԱԿ-ում տեսնում եմ մի քանի թեկնածու, ես կարծում եմ չորս-հինգ թեկնածու կան”:

Նախկին վարչապետը չմասնավորեցրեց, թե կոնկրետ ում նկատի ունի: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է  այնպիսի իրավիճակ, երբ ՀԱԿ-ը ոչ թե սեփական թեկնածուն առաջադրի, այլ սատարի այլ քաղաքական ուժի թեկնածուին, Հրանտ Բագրատյանն ասաց.”Ես դա ինչո՞ւ պետք է քննարկեմ, եթե այսօր մենք մեր թեկնածուներն ունենք եւ դեռ չենք որոշել, թե նրանց հետ ինչ ենք անում:

Հրանտ Բագրատյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք իրեն այդ թեկնածուների շարքում տեսնում է: “Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: Մենք այս պահին հարմար ենք գտնում, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվի”,-Henaran.am-ի  հետ զրույցում եզրափակեց նա:

Ի դեպ, Հրանտ Բագրատյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբայանի միջեւ գոյություն ունեցող հակասությունները: Հիշեցնենք, որ մասնավորապես ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում այս երկու գործիչների տեսակետները տրամագծորեն հակասում են միմյանց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ