23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վաղ թե ուշ Ադրբեջանը եւս ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Լ. Մելիք-Շահնազարյան

“Խոսելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւի  ամսին մենք մոռանում ենք, որ այս տարի նմանատիպ երեւույթ արդեն եղել էր` 2012-ի մայիսի 17-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի կողմից, սակայն տարբերությունն այն է, որ Ավստրալիայի օրենսդրությունը թույլ է տալիս առանձին նահանգին նմանատիպ բանաձեւ ընդունել, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ չի տալիս, այդ պատճառով էլ նահանգն ընդամենը դիմում էր ներկայացնում կառավարությանը` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությանը”,-այսօր լրագողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նկատեց, որ սա իրադարձությունների ամբողջական շղթայի մի մասն է, իսկ շղթայի սկիզբը հոկետմբերի 10-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատություններ հնչեցրեց բրիտանական “British Petrolium” նավթային ընկերության հասցեին, իսկ հոկտեմբերի 23-ին ավստրալական նահանգն ընդունեց Արցախին վերաբերող որոշումը, որից 2 օր անց Ադրբեջանը ճանաչեց Հարավային Սուդանի հանրապետությունը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ալիեւին ստիպել են դիմել այդ քայլին, քանի որ դա նրան ձեռնտու քայլ չէր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուդանի պատմությունը շատ է նման Արցախի պատմությանը: “Չեմ կարող ասել, թե  որ պետություններն են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, սակայն կարծում եմ, որ նրանց շահերը համընկնում են   “British Petrolium”-ի` այսինքն` Անգլիայի շահերի հետ, որոնցից մեկն էլ հենց Ավստրալիան է”,-նկատեց բանախոսը:

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ Ադրբեջանը եւս ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ Ադրբեջանի համար  դժվար կլինի միջազգային հարթակներում բացատրել` ինչ հիմունքներով է ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը եւ ինչ հիմունքներով չի ճանաչում Արցախը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ