19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարգիս Հովսեփյանը թողնում է մեծ ֆուտբոլը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և “Փյունիկ” ակումբի ավագ Սարգիս Հովսեփյանը հեռանում է մեծ ֆուտբոլից: Նա որոշում է  կայացրել ավարտել իր կարիերան` որպես ֆուտբոլիստ:  Այս մասին ֆուտբոլիստը հայտաարրություն է տարածել. “Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ -Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ “Փյունիկում”, և Հայաստանի […]

Սեյրան Օհանյանը Անատոլի Սերդյուկովի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ա. Սերդյուկովը հանդիպել […]

Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Նախագահ Սերժ Սարգսյանը  շնորհավորական խոսք է հղել ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ պարգեվատրման արարողության ժամանակ : Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. “Հարգելի՛ տիկնա՛յք և պարոնա՛յք, Գեներալնե՛ր, սպանե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի բարձր պարգևներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ: Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն […]

Սիրիայի իշխանությունները հայտնել են 100 աֆղան ահաբեկիչների ոչնչացման մասին

Սիրիական իշխանությունները հայատարարել են, որ Հալեպ քաղաքում ավելի քան 100 աֆղան ահաբեկիչներ են ոչնչացրել, հաղորդում է  “SANA” գործակալությունը: Կառավարական զորքերը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մի քանի օր շարունակ ռազմական գործողություն են անցկացրել: Այդ ընթացքում նրանք սպանել են ավելի քան 100 ահաբեկչի, ըստ գործակալության տվյալների, ինչպես նաեւ ոչնչացրել են 15 ավտոմեքենա, որոնց վրա գնդացիրներ են տեղադրված եղել: […]

Լավագույն ուսուցիչներին` “Շևրոլետ Ավեո” , շախմատիստներին` 20-ական միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության 2012 թվականի “Լավագույն դաստիարակ” և “Լավագույն ուսուցիչ” մրցույթների հաղթողները կպարգևատրվեն “Շևրոլետ Ավեո” մակնիշի ավտոմեքենայով: Նման առաջարկ այսօր կառավարությանն արեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Կառավարությունը որոշեց 11 մլն դրամ 900 հազար դրամ։ հատկացնել այդ մրցանակների համար: Լավագույն ուսուցիչների պարգևատրումը կայանալու է հոկտեմբերի 5-ին: Կառավարությունը, Սպորտի և երիատասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկով, որոշեց գումար հատկացնել 2012 թ. Ստամբուլում […]

Նաիրա Զոհրաբյանը` Ծառուկյանի կողմից

‘Այն, որ ես գրաքննություն եմ անում ԲՀԿ պատգամավորների ելույթները, լրիվ անլուրջ խոսակցություններ են’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, մամուլում, նաեւ ԱԺ  կուլիսներում շրջանառվում է, որ Զոհրաբյանը, ով դե ֆակտո խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին է փոխարինում խորհրդարանում,  ոչ միայն գրաքննում, այլև որոշում է, թե ԲՀԿ-ական պատգամավորներից ով պետք է խոսի, […]

Նոր նշանակում կառավարությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: Ի […]

Չեխիայի նախագահը դժգոհ է ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքից

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատել է թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը Չեխիայում, որի պատճառ էին դարձել բազմաթիվ  թունավորումները մեթանոլից, գրում է “Ceske Noviny”-ը: Կլաուսը հայտարարել է, որ ալկոհոլի վաճառքն արգելելը կարող է հանգեցնել սպիրտային խմիչքների անօրինական վաճառքի ընդարձակմանը: Նախագահի կարծիքով` թունավորումների հետ կապված իրավիճակը բացատրվում է ալկոհոլային խմիչքների վրա դրված աբսուրդային բարձր հարկերով եւ ցույց է […]

“Մուսուլմանների անմեղությունը” պարզապես սադրանք է. արաբագետ

Ողջ աշխարհի մուսուլմաններին վրդովմունք պատճառած եւ հակաամերիկյան ցույցերի պատճառ դարձած “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, խոսեցին նաեւ արաբագետներ Սարգիս Գրիգորյանը եւ Արմեն Պետրոսյանը: Նրանց կարծիքով` ֆիլմը պարզապես սադրանք է` մուսուլմանական աշխարհի դեմ, քանի որ  բավական է միայն այն փաստը, որ Մուհամեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմն ունի արաբերեն թարգմանություն, որն էլ հենց ցուցադրվեց սեպտեմբերի 11-ին` […]

“Արմավիա”-“Զվարթնոց” պարտքուպահանջի խնդիրը. չվերթները կրկին դադարեցվել են

“Զվարթնոց” օդանավակայանը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/  պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին Henaran.am-ին ասել է  “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը “Երկու ընկերությունների միջեւ մարտի 15-ին կնքված պայմանագրով նախատեսված սահմանաչափ գոյություն ունի, որի շրջանակներում  ընկերությունը կարող է պարտքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի