17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ամուսնալուծությունների թիվը աճել է, ամուսնություններինը՝ նվազել

Այս տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանում եղել է 30.906 ծնունդ,որը նախորդ տարվա ինը ամսվա համեմատ նվազել է 3 %-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման այս տվյալները ներկայացրեց  Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Արձանագրված մահացությունների թիվը  կազմել է 20.815: Այս ցուցանիշը ևս նվազել է նախորդ տարվա համեմատությամբ՝ 4%-ով: Մանկական մահացությունների թիվը կազմել է 346, իսկ  նախորդ տարի՝ 373:

Ամուսնությունների թիվը այս տարի 13828 է, նախորդ տարվա համեմատությամբ այն նվազել է մոտ վեց տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվը աճել է 4.1%-ով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ