23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հարսնաքար”-ի գործով դատարանը սկսեց լսել տուժողներին /վիդեո/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում շաորունակվեց “Հարսնաքար”-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Անցած նիստում դատարանն որոշեց նախ լսել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները: Քանի որ տուժողների մի մասը ներկա չէին նիստին, դատավոր Դավիթ Հարությունյանը հետաձգել էր նիստը:

Դատական նիստի սկզբում տուժողների փաստաբանը դատարանին ասաց, որ անցյալ դատական նիստից հետո դատարանի դահլիճում ներկա գտնվող մի կին անվայել խոսքեր է հնչեցրել տուժողների հասցեին եւ միջնորդել դատարանին նրան հեռացնել նիստերի դահլիճից: Մեղադրյալների պաշտպանները իրենց հերթին միջնորդեցին, որ այդ դեպքում կնոջ անձը ճշտելուց հետո պետք է ճշտվի դատարանում գտվող բոլոր մարդկանց ինքնությունը: “Հնարավոր է, որ մեզ հետ էլ նման բան կատարվի, որպեսզի մենք իմանանք, թե ով է տվյալ անձը”,-պնդեց պաշտպանական կողմը:

Դատարանը այդ կնոջը` Սուսաննա Դավթյանին, նախազգուշացրեց, որ հաջորդ անգամ կկիրառի համապատասխան սանկցիա:

Երբ դատավորը հայտարարեց դատաքննության սկզբի մասին եւ փորձեց լսել առաջին տուժողին, պաշտպանական կողմն առարկեց: Բանն այն էր, որ տուժողը պիտի խոսեր նստած` տուժողների փաստաբանների կողքին, որպեսզի ձայնագրությունը նորմալ լինի: Պաշտպանական կողմն առարկեց` կասկածելով, որ տուժողին փաստաբանները կարող են հուշել նաեւ դիմախաղերով, հասկացնել, թե ինչ պետք է ասել: Նախագահող դատավորը հայտարարեց, որ պաշտպաններն աչալուրջ լինեն եւ եթե զգան, որ ինչ-որ ձեւով հուշում են, ապա այդ մասին բարձրաձայնեն:

Ընդհանուր հայտարարի չգալով` ամբաստանյալների պաշտպաններն առաջարկեցին մեղադրյալներին նստեցնել իրենց մոտ: Դատարանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում: Նիստերի դահլիճում անհրաժեշտ տեղափոխություններ անելու համար:

Տուժող ռազմական բժիշկ Արտակ Բայադյանը պատմեց, որ հունիսի 17-ին իր ընկերոջ՝ Արկադի Աղաջանյանի ծննդյան օրն էր, Վահե Ավետյանն առավոտյան զանգել է իրեն եւ որոշել են գնումներ կատարել Զեյթունում գտնվող “Երեւան Սիթի”  խանութից: Ընկերոջ ծննունդը նշել են Արզնիի ձորում,  եւ  ժամը 20.30-ի սահմաններում, քանի որ լուսավորություն չկար, մթնշաղ էր եւ տրամադրվել էին երաժշտություն լսել, տաղավարից դուրս են գալիս եւ հիշում “Հարսնաքարի” երգիչ Դավիթին, որին ինքն ու Վահեն վիրահատել էին երկու  ամիս առաջ:

Մոտ մեկ ժամ հետո հասնում են “Հարսնաքար”, նրանց դիմավորում է Դավիթը, պատվիրում են բացօթյա սեղան, եւ հետո իմանում են, որ երգիչը “փակ զալում” է երգելու:

6 հոգով նստում են սեղան, Վահեն գնում է ձեռքերը լվանալու, 5 րոպե անց վերադառնում է անտրամադիր եւ ասում, որ շալվարի մասին  խոսակցություն կա: Վահեն հաշիվը վճարում է, ու Արկադիկի հետ գնում զգեստափոխվելու:  “Վահեի գալուց 10 րոպե հետո սեղանին մոտեցավ մատուցող Դավիթը… ֆիքսեցի՝ “կարող ա՞ գլխարկով էլ չի կարելի”, Դավիթն ասաց՝ “կարող ա՞ կայֆավատ եք լինում”, Վահեն՝ “Չէ, եկել ենք ժամանակ անցկացնելու”,-վերհիշեց տուժողը:

Վահեն ժպտալով գնում է մատուցողի հետեից, ու որոշ ժամանակ հետո դուրս գալով` տեսնում են, Վահեն կքանիստ վիճակում էր, ձեռքը դեմքին, քիթն էր պահում, որից արյուն էր հոսում: Ըստ տուժողի, թիկնապահ Նորայրը դիմում է իրենց, ասելով. “Տղերք ջան, ժողովուրդը ուրախանում է, ամոթ է, դուրս գանք”: Ոչինչ չմտածելով՝ տղաները դուրս են գալիս “Հարսնաքարի” ավտոկայանատեղի, եւ  15-20 հոգի շրջապատում են իրենց:
http://youtu.be/Pu-qX_eYxNk

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ