ԲՀԿ առաջնորդը “Ջիփ”-երով չէր. Ժողովուրդ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ`ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան: Ականատեսների վկայությամբ` Ծառուկյանին մոտ 8 “Ջիփ”-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան եւ այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել:
Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. “Երբեւէ Գագիկ Ծառուկյանը 8 “Ջիփ”-ով չի շրջել ու չի շրջելու, պարոն Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ է վերադարձել երկիր, իսկ այժմ ուղեւորվում է տուն”:
Ինչեւէ, փաստ է, որ Ծառուկյանը վերադարձել է, ու ՀՀԿ-ն, որ, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի “այո”-ին, կարող է կամաց-կամաց հանգիստ շնչել: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: