12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՅԴ-ն չի լինի. Հրապարակ

Պարզվում է` ՀՅԴ-ն  սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում: Սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես եւ ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը: “ՀՅԴ-ն որոշել է երկու խնդիր. ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով, հիշեցնենք, որ մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: բ) Սակայն չի բոյկոտելու ընտրությունները, […]

Հայաստանը կներկայացնի օպերային երգի՞չը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի  տեղեկություններով, “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթի հայաստանյան կազմակերպիչները օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանին առաջարկել են, որպեսզի գալիք “Եվրատեսիլ”-ում ինքը ներկայացնի Հայաստանը: Թերթի  թղթակցի հետ զրույցում Արման Նշանյանը այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ` հաստատել: “Չեմ կարող այդ հարցի շուրջ խոսել: Դրան մեկ ամսից կանդրադառնանք”,- ասել է նա:

Ի՞նչու է տեռորի ենթարկվում Վազգեն Սարգսյանի ընտանիքը. Ազգ

“Ազգ”-ի դիտարկմամբ, մի  խումբ ԲՀԿ-ամերձ անձանց “պոդաչկայով” որոշ կայքեր ու հեղինակներ այս օրերին բառի բուն իմաստով հարձակվել են “Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի ու նրա եղբոր վրա՝ օգտագործելով բացարձակ անհեթեթ մեղադրանքներ եւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ: “Արամ Զ. Սարգսյանի ու նրա մերձավորների վրա իրականացվող քարոզչական ու քաղաքական-հոգեբանական հարձակումն արդեն անցնում է պարկեշտության սահմանները: Բացի […]

Ոստիկանության նախկին պաշտոնյաները միասին են մնում. Ժամանակ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը “Երեւան կենտրոն” ՔԿՀ-ում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։ “Նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա։ Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿ վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Մեր տեղեկություններով, […]

Կճոյանի սանիկը թրաֆիքինգո՞վ է զբաղվել. Հրապարակ

Գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, պարզվում է, “քցել է” ոչ միայն Փայլակ Հայրապետյանին, այլեւ մի ամբողջ խումբ մարդկանց, որոնց անցած տարի տարել է Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետություն` իր հանքերում աշխատելու: Ըստ “Հրապարակ”-ի,  Աշոտ Սուքիասյանը նրանց խոստացել է ամսական 2 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ, իսկապես` սկզբում որոշ վճարումներ արել է, ապա դադարեցրել, եւ […]

ԲՀԿ առաջնորդը “Ջիփ”-երով չէր. Ժողովուրդ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ`ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան: Ականատեսների վկայությամբ` Ծառուկյանին մոտ 8 “Ջիփ”-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան եւ այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել: Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. […]

“Զոհրաբյանի ու Օսկանյանի տեսակետները հաշիվ չեն”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամվոր Սամվել Բալասանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԲՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ այլընտրանք է, սակայն նրա՝ այդպիսին լինելը չի դրսևորվում ոչ մի կերպ: ‘ ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցությունն ինքնահռչակվել է որպես քաղաքական այլընտրանք, և արդեն հինգ ամիս է, ինչ փորձում է ձևավորել իր, ըստ էության, անցումային քաղաքական ինքնությունը (չի կարելի բացառել, […]

Ինչո՞ւ է փլուզվում ՀԱԿ-ը

Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը միշտ էլ համոզված է եղել, որ ՀԱԿ-ը փլուզվելու է, նա երկար կյանք չունի: Սրա ապացույցը ներկայիս ճահճացած վիճակն է, երբ նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնում, սակայն ՀԱԿ-ը դեռևս չի հայտարարել, թե արդյոք կառաջադրի իր սեփական թեկնածուին, թե ոչ:  Այս մասին Սադոյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նա հիշեց, […]

Գնացքը բախվել է ավտոմեքենային. զոհ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի երկաթուղային կայարանի անցումում բեռնատար գնացքը բախվել է “Օպել” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով “Օպել”-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտենիի հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին ուղևորներից մեկը` 1968 թ. ծնված  Նունե Թադևոսյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Տեր-Պետրոսյանի շանսը /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ, Հայաստանի իրականությունում` ընդդիմությունը փորձում է քաղաքական պատրանքի մթնոոլորտ ստեղծել: “Քաղաքական քայլերով պիտի հակաշիռ ստեղծեն իշխանությանը, բայց չի արվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Խառատյանը: Նա կարծում է, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու շանսերը նվազագույն են: Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի