17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կառավարության “ATS”-ը ամորտիզացիոն մաշվածություն ունի եւ վերանորոգման ենթակա չէ

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահանազանգող քաղաքացին բողոքում է, որ չի կարողանում զանգահարել կառավարություն, քանի որ այնտեղի հեռախոսներն, արդեն մի քանի ամիս է, ինչ անջատված են: Մեզ հետ զրույցում  վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը. կառավարության հեռախոսներն իսկապես սարքին չեն: Սակայն ոչ թե մի քանի ամիս շարունակ, այլ մոտ երկու […]

16-ամյա հայը մեղադրվում է ռուս ընկերուհու սպանության մեջ

Տուապսեի շրջանի Օլգինկա գյուղում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա դիակ` բռնության հետքերով: Ինչպես պարզել է հետաքննությունը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է Հայաստանի 16-ամյա քաղաքացի, գրում է “юга” կայքը: 18-ամյա աղջիկը տղայի հետ ծանոթացել է ամռան սկզբին, որոշ ժամանակ անց նրանք մտերմացել են: Սեպտեմբերի սկզբին աղջկա ընտանիքը Վոլգոգրադի մարզից տեղափոխվել է Օլգինկա գյուղ, որտեղ նրանք նախկինում  միայն […]

Գյումրեցի աղջկան տարել են Թուրքիա` ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն մեկ ամիս է`դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ,  քննում է քրեական գործ, ըստ որի` ամբաստանյալ երկու կանայք կավատությամբ են զբաղվել: Ըստ մեղադրանքի՝ նրանք այլ կանանց տարել են Թուրքիա՝ աշխատելու առաջարկով եւ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Քրեական գործը Գյումրիի բնակիչներ Սուսաննա Մարտիրոսյանի եւ Հրանուշ Մովսիսյանի նկատմամբ հարուցվել է Գյումրիի բնակչուհի Գայանե Միրզախանյանի […]

Հայֆեստը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին

 Հայֆեստ 10-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը: Այն կբացեն ճապոնական Դադադադան տենկո թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Փառատոնի այս տարվա կարգախոսը ‘Never miss’-ն է,  խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը: Ինչպես նշեց բանախոսը, մասնակիցները ներկայացնելու են 17 […]

Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու իրավական որեւէ գործընթաց սկսված չէ. ԲՀԿ

Վարդան Օսկանյանին  պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու իրավական որեւէ գործընթաց սկսված չէ: Այս մասին Henaran.am-ին քիչ առաջ ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ առաջիկա նիստին այդ հարցով խորհրդարան է մտնելու: ԲՀԿ խոսնակին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպը: […]

Երկու բրոնզ` Եվրոպայի կադետների սամբոյի բաց առաջնությունից

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից Henaran.am-ին հայտնում են, որ Հայաստանի սամբոյի հավաքական թիմը, մասնակցելով 2012 թ. սեպտեմբերի 21- ից 24-ը Տալինում (Էստոնիա) կայացած Եվրոպայի կադետների (15-16 տարեկան պատանիներ և աղջիկներ) 1-ին սամբոյի բաց առաջնությանը, նվաճեց երկու բրոնզե մեդալ՝ Սուրիկ Հակոբյանը՝ 42 կգ. քաշային կարգում և Էռնեստ Հայրապետյանը՝ 55 կգ. ք/գ:    

Քոչարյանն ավելի է համապատասխանում

‘Շատ կզարմանամ, որ ընդդիմադիր կեցվածքով հանդես գա Գագիկ Ծառուկյանը’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը:  Ըստ նրա` ԲՀԿ-ն իր ստեղծման օրից որպես այդպիսին չի եղել։ Նա պետք է մի քանի տարի ընդդիմադիր կեցվածքով հաստատվի, ապա` կերևա։ ‘Այստեղ որոշակի իմիտացիա կա, որովհետև երկար տարիներ լինելով թիմի մեջ, շատ հանկարծակի զգաց, որ կոալիցիայի մեջ թերություններ […]

Ընդդիմությունը միասնական թեկնածու չի ունենա. Մկրտիչ Մինասյան

‘Նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու լինելու համար նախ Գագիկ Ծառուկյանը իրեն պետք է ընդդիմության թեկնածու համարի: Եթե կուսակցությունն, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է, ուրեմն չի կարող ընդդիմություն կոչվել: Իրենք հայտարարել են, որ իրենք այլընտրանք են, ինչը ուրիշ խնդիր է’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով որպես ընդդիմության […]

Սաակաշվիլին “երիտասարդանում է” պետբյուջեի հաշվին /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի եւ Իտալիայի կլինիկաներում  կոսմետոլոգիական եւ դերմոտոլոգիական պրոցեդուրաներ է անցել երկրի բյուջեի հաշվին: Այս մասին գրում է “Взгляд”-ը` հղում անելով վրացական “GNS” ստուդիային: Այս անկախ ստուդիայի տրամադրության տակ են հայտնվել 2009-10-ի նախագահի ծախսերի մուտքերը: Օրինակ, բոտոկսի ներարկումը Մյունխենի կլինիկայում 2009-ին նախագահի վրա արժեցել է 9 հազար եվրո, իսկ 2010-ի […]

Արամ Սարգսյանը չի առաջադրվելու

ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սարգսյանը: ‘Կուսակցությունը կորոշի, թե ինչ ձևաչափով կմասնակցենք այդ ընտրություններին: Ես չեմ մասնակցի, սակայն քննարկումներ են ընթանում, թե ով կառաջադրի իր թեկնածությունը’,-ասաց բանախոսը: ՀԴԿ-ն առանձնապես համագործակցության եզրեր չի գտնում եւ ոչ մի կուսակցության հետ: Նրանք չեն ընդունում որեւէ կուսակցության գաղափարախոսություն: ՀԴԿ առաջնորդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի