19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աներձագը` քաղաքական կատեգորիա՞ /վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ Անահիտ Բախշյանը համոզված է, որ Ավան վարչական շրջանի այն բնակչությունը, որը չէր մասնակցել դեկտեմբերի երկուսին թիվ մեկ ընտրատարածքում կայացած լրացուցուցիչ ընտրություններին, ուղղակի հիասթափված ու հուսահատված է: ՛՛Քաղաքացիների պասիվությունը բացատրում եմ նրանով, որ վերջիններս իրենց հույսը կորցրել են և հիասթափված են՛՛,-այսօր ասուլիսում ասաց Բախշյանը:

Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքում հաղթանակ տարավ ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է: Այստեղ առաջադրված ՛՛Ժառանգության՛՛ թեկնածու Ստեփան Սաֆարյանը երեք անգամ ավելի քիչ ձայներ հավաքեց, քան հավաքել էր մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Բախշյանը մեղադրեց Ռոբերտ Սարգսյանին, որ նրա առավելությունը միայն Տարոն Մարգարյանի աներորդի լինելն է: Ի պատասխան՝ ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ աներձագը քաղաքական կատեգորիա չէ: Նա համաձայնեց, որ խորհրդարանն ունի Ստեփան Սաֆարյանի նման քաղաքական գործչի կարիք, սակայն պետք է հասկանալ, որ ընտրվել է այն թեկնածուն, որն ուժեղագույնն է: Ինչ վերաբերում է նորընտիր պատգամավորի լռությանը, հանրային քայլերով հանդես չգալուն, Եսայանը դա այսպես մեկնաբանեց. ՛՛Երբմեն լռությունը շատ ավելի խելոք է, խոսուն է, քան խոսքը՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ