ԿԳ նախարարությունը օրենք է խախտում. ՄԻՊ
Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի ‘իրավագիտություն’ և ‘միջազգային հարաբերություններ’ մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։ Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով […]





































