16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զորավարժությունները պատերազմի վտանգի հետ կապ չունեն. փորձագետ

“Սահմանային առաջնագծում ամեն ինչ նորմալ է, վերահսկվում է, եւ չպետք է զորավարժությունները կապել պատերազմի վտանգի հետ. զորավարժությունները պլանային են եւ ունեն նաեւ որոշակի կանխարգելիչ նշանակություն”,- “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ռազմական փորաձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, սակայն միշտ պետք է պատերազմի պատրաստ լինել: Ղարաբաղում նույնպես մեկնարկելու են զորավարժությունները: Դրանք ավելի են ամրապնդում հայկական զինված […]

“Հարսնաքարի” դատավարությունը կհետաձգվի՞

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվելու է “Հարսնաքար” ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի դատավարությունը: Անցած նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի փաստաբանի փոփոխության պատճառով: Նոր փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը ժամանակ խնդրեց գործում առկա նյութերին ծանոթանալու համար: Սակայն, նրա պաշտպանությունից եւ հրաժարվել են: “Այո, այդ նիստի հաջորդ օրը Արմանի […]

Եթե Օսկանյանն իրեն տեսնում է նախագահի թեկնածու, ուրեմն “ամեն”. Արտաշես Գեղամյան

“Վարդան Օսկանյանը ճիշտ կաներ գզրոցներում պահած փաստաթղթերը դատարանում ներկայացներ, բայց թե ինչու չի անում` չեմ հասկանում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին: Արտաշես Գեղամյանն ասաց, որ գործը դատարանում շատ արագ` մեկ-երկու օրում կարող է հանգուցալուծվել, եթե այդ հիմնավոր փաստերը կան եւ նկատեց, որ Վարդան Օսկանյանը շատ լավ […]

Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ստեփանակերտի օդանավակայանի գոյությունը. հերթական շանտաժը

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը: Այս անգամ շանտաժը ոչ թե Թուրքիայի միջոցով է, այլ օդանավակայանը սարքավորումներով ապահովվող ընկերության: Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի արտգործանախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուալեւը հայտարարել է, որ մի շարք օտարերկրյա ընկերություններ համագործակցում են Հայաստանի հետ` օդանավակայանը սարքավորումներով հագեցնելու հարցում: Ընկերություների թվում նա նշել է նաեւ “TALYES” ընկերության անունը եւ […]

130 ուսանող դուրս է մնացել վարձը չվճարելու պատճառով

Այս տարի ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ այս տարի թույլ էին տվել մինչև տասներկու կրեդիտ պարտք ունենալ, սակայն սա չի վերաբերում ավարտական կուրսերի ուսանողներին: Նախորդ տարվա ընթացքում ակադեմիական պարտքի պատճառով դուրս է մնացել 1500 ուսանող: Իսկ 130 ուսանող դուրս է […]

Ագային ճարտարագիտական լաբորատորիայի աշխատանքները կարագացվեն. Արմեն Աշոտյան

Ազգային ճարտարագիտական լաբորատիորյաի ստեղծումը կարագացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը:  ՛՛Երկար տարիներ է, ինչ ճարտարագիտական կրթությունը համարվում է առաջնային ուսուցում: Այս ծրագիրը մեր վերջին տարիների իրականացրած ջանքերի գագաթնակետն է՛՛,-ասաց նախարարը: Ծրագիրը թույլ կտա ճարտարագիտական համալսարանում ունենալ 34-ից ավելի գործող լաբորատորիաներ: Ծրարգի համար հատկացվելու է 6.2  միլիոն դրամ: Գումարի մի մասը […]

Թուրքիայում ձերբակալվել են հայեր, ովքեր փորձել են հատել Եվրոպայի սահմանը

Մեծ թվով մարդիկ են փորձել անօրինական ճանապարհով Թուրքիայից մուտք գործել Եվրոպա, հաղորդում է  “Sondakika” կայքը: Ձերբակալված 151 մարդկանց մեջ կան Հայաստանի, Վրաստանի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, Թունիսի, Կամերունի, Կոնգոյի, Պաղեստինի եւ Պակիստանի քաղաքացիներ:

Հոգեկան առողջության մասին պետք է մտածել մանկուց /վիդեո/

“Առավոտյան աշխատանքի գնալիս տեսա թե ինչպես մի դպրոցահասակ տղա մոտեցավ ընկերուհուն, վերցրեց պայուսակն ու սիրով քայլեցին դեպի դպորց: Անկեղծ ասաց ուրախացա, ու զգացի որ բոլորը ժպտում են”,-ասաց առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Այսինքն պետք է հոգատար լինել շրջապատի մարդկանց նկատմամբ՝ պետք է մտածել երեխայի հոգեկան առողջության մասին դեռեւս մանուկ տարիքից: Սամվել Թորոսյանը նախ շնորհավորեց […]

ՊՆ Սեյրան Օհանյանի բրյուսելյան այցից

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության  իրականացման հեռանկարները: Հոկտեմբերի 10-ին Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես […]

Պետությունը կվճարի անապահով ընտանիքների ուսանողների վարձերը

Անապահով ընտանիքների երեխաներին այսուհետ հնարավորություն է տրվելու բարձրագույն կրթություն ստանալու՝ պետական աջակցման շնորհիվ: Նախորդ շաբաթ այս հարցը բարձրաձայնեց  երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՆ Արմեն Աշոտյանն ասաց, որ սոցիալական կաիրքների գնահատման հիման վրա այդ ուսանողներին կտրվի ուսման վարձի փախհատուցում՝ սկսած հիսուն տոկոսից-հարյուր տոկոս: Հաջորդ տարի այս համակարգում ընդգրկված կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի