16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից. Սաակաշվիլի

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից: Այս հայտարարությամբ է սկսել իր ելութը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդի քաղաքում կայացած իր ելույթը: Նրա խոսքով` այդ փողերի տերերը ոչինչ չեն կարող անել, բացի շանտաժի ենթարկելուց, կեղտոտ գործեր աելուց եւ ամեն ինչ ավիրելուց: Նախագահը նշել է, որ “նրանք ցանկանում էին  հրապարակել այնպիսի […]

“Շան լակոտները” փոխոստիկանապետին մտածելու առիթ են տվել

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը համոզված է, որ մեր մեծերի` Եղիշե Չաենցի ու Մհեր Մկրտչյանի արձանները ճիշտ վայրում չեն տեղադրված: Այս մասին նա գրառում է  արել իր ֆեյսբուքյան էջում: ‘Մի քանի օր է “Մոսկվա” կ/թ-ի մոտ` Շ. Ազնավուրի անվան հրապարակի նստարաններին տեղադրվել են Եղիշե Չարենցի եւ Մհեր Մկրտչյանի արձանները: Առաջին հայացքից թվում […]

2011-ը բեկումնային էր. Տիգրան Սարգսյան

2011 թվականը կարելի է բնութագրել որպես տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով բյուջեի կատարողականը: Վարչապետի խոսքով, նախորդ տարվա արդյունքները հնարավորություն են տալիս արձանագրել, որ ՀՀ տնտեսությանը հաջողվեց մտնել վերականգնման փուլ: Վարչապետի խոսքով` 2010-ի վերջին մի  շարք գործոնների ազդեցությամբ, ձեւավորվել էր բարձր […]

Ընտրությունների “թեժ” թվերը

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ներկայացնում ենք այն համայնքների արդյունքները, որոնք այս ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում են եղել: Այսպիսով, Աբովյան քաղաքում, ինչպես եւ սապսվում էր, հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան`  Կարապետ Գուլոյանը` ստանալով 10186 ձայն: Նրա մրցակցի` ՀՀԿ-ական Արտաշես Մեհրաբյանի օգտին քվեարկել է 1778 ձայն: Աշտարակում, որտեղ […]

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին, հաղորդում է “АПА”-ն: Աշխատանքային այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ  սեպտեմբերի 28-ը, Մամեդյարովը կմասնակցի նաեւ Իսլամական Համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ամենամյա նիստին: Մամեդյարովի տեղակալ Արազ Ազիմովի հաղորդմամբ` Նյու Յորքում նա կհանդիպի նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: “Հնարավոր է նաեւ […]

Հափշտակել է պարանոցի շղթան

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում  ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին   է մոտեցել  մի տղամարդ և մատնացույց անելով 1983 թ. ծնված Սերգեյ  Խ.-ին`  հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Նույն օրը, ժամը […]

Երկրաշարժ Արցախում

ՀՀ ԱԻՆ “Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը” տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:

Շվեյցարացիները դեմ են ծխախոտի արգելքին

Շվեյցարացիների 2/3-ը դեմ են քվեարկել  հասարակական կամ ցանկացած աշխատավայրում ծխելու բացարձակ արգելքին, գրում է “SwissInfo”-ն: Նման արգելքի նախաձռնությամբ էր հանդես եկել շվեյցարական “Թոքերի լիգան”` հավաքելով անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ: Նրանց աջակցում են նաեւ ռեստորանների եւ նման հաստատությունների սեփականատերերը, ովքեր հանդես են եկել սուր քննադատություններով ծխողների հասցեին: Շվեյցարական կանտոնների մեծ մես մասը դեմ է քվեարկել նման արգելքին: […]

Տավուշում հաղթում են հանրապետականները

Արդեն նախնական տեղեկություններով պարզ է, թե ովքեր են ընտրվել համայնքի ղեկավարներ: Այսպես, Տավուշի մարզի Բերդ քաղաքի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Անդրանիկ Շառյանը չի ընտրվել: Վերջինս հաղթել է Հայլէլցանցերի Բերդի տարածքային մասնաճյուղի տնօրեն Հարություն Մանուչարյանը: Մյուս թեկնածուն, ԲՀԿ-ական Հմայակ Ադամյանը երրորդ տեղում է: ԴԻլիջանում նույնպես հաղթանակ է տոնել Հանրապետականի թեկնածուն. այստեղ վերընտրվել է գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: […]

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 53.31 տոկոսը

Հայաստանի Հանրապետությունում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 342 138 կամ 53.31 % է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:  Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի