18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արվեստի ուժով փրկենք բնությունը

Այս համերգով մենք  կոչ ենք անում, որպեսզի բոլորս միասնական լինենք  ոչ միայն Խոսրովի արգելոցի,  նաեւ այլ բնապահպանական խնդիրների հետ կապված, – համերգից հետո հանդիսատեսին  դիմեց  Երեւանի Կոմիտասի անվան  կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողուհի` Նվարդ Ստեփանյանը , հետո էլ հիշեցրեց Դոստոեւսկու խոսքերը.

– Եթե չես սիրում բնությունը, դու մարդ չես  ու չես կարող նաեւ քաղաքացի լինել : Ես կոչ եմ անում. եղե’ք քաղաքացի ու սիրե’ք բնությունը:

Նարեկացի արվեստի միությունում  Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ եւ դաշնամուրային  բաժնի ուսանողուհիներն   իրենց կատարումներով  միացան   Խոսրովի  արգելոցի խնդիրների համար պայքարող բնապահպանական շարժմանը: Կոնսերվատորիայի  ուսանողուհիներն իրենք էին  դիմել բնապահպաններին:

Դասական համերգին   զուգահեռ, ի  պաշտպանություն  Խոսրովի արգելոցի     ներկայացված էր   լուսանկարների  ցուցահանդես: Լուսանկարներում  կողք կողքի էին  բնությունն ու  տխուր իրականությունը.  Խոսրովի արգելոցի կենսաբազմազանությունը,  տարածքում  կառուցված ապօրինի շինությունները,  պատմամշակութային հուշարձանները,  որսը:

Մենք փորձում ենք արվեստի ուժով փրկել  բնությունը:  Արվեստը սկիզբ է առել բնությունից եւ լավ է, որ  հենց այդ գիտակցությամբ  արվեստագետներ կան , – ասաց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

 Գիտակցության բարձրացում,  իրազեկում ,- սա է այս համերգից ունեցած բնապահպանների սպասելիքները ,-  ուզում ենք , որ  լայն շրջանականեր ինտեգրվեն շարժմանը:  Բնությունը հայրենիք է, արվեստ է, այստեղ ոչ միայն թուփ ու ծառի կռիվ է , այլ գենոֆոնդի, գեղանկարչության , երաժշտության… եւ այդ ամբողջը մի համակարգ է, դա ենք փորձում ցույց տալ ու լավ է, որ տարբեր բնագավառներից մարդիկ են միանում մեզ: Ես համոզված եմ , որ սա շարունակական է լինելու:

 

29196  հա  տարածք զբաղեցնող Խոսրովի արգելոցը  իր հարուստ բնությամբ  եւ   մշակութային ժառանգությամբ կարեւոր նշանակություն ունի: 1958  թվ.-ից  այն  պետական արգելոցի կարգավիճակ ունի: Հիշեցնենք, որ  վերջերս, Խոսրովի արգելոցում բնապահպանները   հերթական անգամ   բացահայտել էին   որսագողության դեպք,  որի պատճառով  տնօրենի փոփոխության  հարց առաջացավ, սակայն,   ըստ  բնապահպանների,  ընտրված  տնօրենի  անունը  նույնպես  կապված  է որսագողության  ու որսորդության հետ  այժմ, ոչ միայն բնապահպանները, այլ նաեւ հանրության մտահոգ հատվածը  պահանջում է  տնօրենի նոր ընտրություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ