26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանում ընտրողներն ակտիվ են

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության, թիվ 1 ընտրատարածքում ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 14 հազար 563 քաղաքացի: Դա կազմում է քվեարկելու իրավունք ունեցող անձանց 22.49 տոկոսը:

Թիվ 35 ընտրատարածքում ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7 հազար 879  քաղաքացի կամ ընտրողների  14.08 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անց են կացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում քվեարկվում են  Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ինքնաառաջադրված Մուրադ Գրիգորյանը: Իսկ Երեւանի Ավանի թիվ 1 ընտրատարածքում պայքարում են   “Ժառանգությունից” Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից  Ռոբերտ Սարգսյանը եւ ՀԺԿ անդամ, ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ