01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանքարդյունաբերությունը հասավ նաեւ Կոտայք. բաց հանքը բնակելի շենքերի “քթի տակ է”

Կոտայքի մարզում զարգացող հանքարդյունաբերությունը լուրջ սպառնալիք է դառնում մարզի բնակչության համար: “Ալյումինա քորփորեյշն” ընկերությունը  ծրագիր է մշակել շահագործել Թեժսարի նեֆիլինային սիենիտների հանքավայրը:

Թեժսարը գտնվում է Մեղրաձոր համայնքում; Մեղրաձորցիների համար այսքանը կարծես քիչ էր.դեկտեմբերի 5-ին` Մեղրաձորի գյուղապետարանում տեղի կունենա “Մեղրաձոր Գոլդ” ՍՊԸ-ի կողմից ներկայացված “Ոսկու կորզման արտադրամասի” նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ, իսկ սա նշանակում է, որ Մեղրաձորում նոր  ցիանիդային ֆաբրիկա է բացվելու,քանի որ հանքաքարից ոսկին կորզելու են ցիանիդի օգնությամբ:

Մարզի բնակիչների համար երրորդ` ինչպես իրենք են ասում` ամենամեծ աղետը Հրազդանի երկաթահանքի շահագործումն է, որն իրականացնում է   “Ֆորչն Ռիզորսիս”ՍՊԸ-ն:

“Առողջ Հրազդան”քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Մովսես Մանուկյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ հանքում ընթանում են փորձաքննական աշխատանքներ,ինչը վկայում է,որ գարնանը հանքը կշահագործվի; Հանքի շահագործման դեպքում առաջինը կտուժեն խմելու ջրի ռեսուսները;Իսկ մնացած վտանգների մասին,ինչպես ասաց Մանուկյանը խոսելն ավելորդ է: Մովսես Մանուկյանը նշեց նաեւ,որ միայն “Առողջ Հրազդան” քաղաքացիական նախաձեռնությունը չորրորդ նամակն է ուղարկում գերատեսչություններին,որոնք այդպես էլ անպատասխան են մնացել: Հավելենք, որ հանքը գտնվում է   Հրազդան քաղաքի կենտրոնում, իսկ մոտակա բնակելի տները հանքի տարածքից ընդամենը 200-300 մ հեռավորության վրա են:

Հիշեցնենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.amը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ