Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց և փոխվստահության պայմաններում: Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորվել է նաև […]