27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵՄ-ին պահանջում են զրկել Նոբելյան մրցանակից

Մի շարք Նոբելյան մրցանակակիրներ` հարավաֆրիկացի 81-ամյա արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի գլխավորությամբ, պահանջում են զրկել Եվրամիությանը խաղաղության Նոբելյան մրցանակից եւ ԵՄ-ի ներկայացուցիչներին չվճարել մրցանակային շվեդական 8 մլն կրոնը: Այս մասին հայտնում է “AFP”-ը:

Բողոքարկող բաց նամակի հեղինակների կարծիքով` ԵՄ-ան թեկնածությունը բոլորովին չի համապատասխանում խաղաղության մրցանակի այն չափանիշներին, որոնք Ալֆրեդ Նոբելը ձեւակերպել է իր կտակում: 

Մրցանակաբաշխությունը կայանալու է դեկտեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Ի տարբերություն մյուս բոլոր մրցանակների, այս մրցանակը ավանդաբար շնորհվում է Շվեդիայում, այլ ոչ թե Նորվեգիայում: Մրցանակաբաշխությանը համաձայնել են ներկա գտնվել եվրոպական երկրների 18 ղեկավարներ, 6-ը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գլխավորությամբ, հրաժարվել են հրավերից: 

ԵՄ-անը խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու մասին հայտնի դարձավ 2012-ի հոկտեմբերի 12-ին: Նոբելյան կոմիտեն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ “Եվրամիությունն օգնել է Եվրոպային` պատերազմով համակված աշխարհամասից վերածվել այնպիսի աշխարհամասի, որտեղ երկար ժամանակ խաղաղություն է տիրում”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ