12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԻԱՎ-ը մահացու չէ

 Ընթացիկ  տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների 1359 դեպք է արձանագրվել: Գրանցված դեպքերի համարյա կեսի  մոտ այն վերածվել է  ՁԻԱՀ-ի: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը Հայաստանում 3500 է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: Ի դեպ վարկվածների մեջ կան տարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ, ասել է թե ռիսկային հատուկ խումբ չկա: Գրիգորյանի համոզմամբ, մարդիկ չեն դիմում ախտորոշվելու համար, որն էլ բերում է վարակի  տարածման:

“ՁԻԱՀ-ով կարող է վարակվել նա, ով չգիտի ինչ է ՁԻԱՀ-ը, եւ չգիտի, թե ինչ ճանապարհներով է վարակը տարածվում: Ցավոք, դեռեւս մեր հասարակության մեջ չկա բժշկի դիմելու ձեւավորված մշակույթ՝ հատկապես այս հիվանդության դեպքում”,-ասաց նա:

Հոգեբան Անուշ Մինասյանի ուսումնասիրություններն էլ պարզել են, որ Հայաստանում  վախ կա,  քանի որ շատերը դեռ կարծում են, որ ՄԻԱՎ-ը մահացու է, սակայն դա վաղուց արդեն խրոնիկական հիվանդություն է, որի բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ