11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օբաման սպառնում է Ասադին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Սիրիայի նախագահին, որ “որոշ հետեւանքներ” կլինեն, եթե վերջինս “ողբերգական սխալ գործի” եւ քիմիական զենք կիրառի ապստամբների դեմ պայքարում: Այդ մասին հաղորդում է “AFP” գործակալությունը:

Օբաման հերթական անգամ հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառումը “բացարձակապես անթույլատրելի” է: Նա ընդգծել է, որ Բաշար ալ-Ասադը եւ նրա կառավարական բանակը պետք է հասկանան, որ միջազգային հանրությունը հետեւում է իրենց գործողություններին: 

Ավելի վաղ ԱՄՆ-ի ադմինիստրացիայի ինչ-որ անանուն ներկայացուցիչ հայտարարել էր, որ Վաշինգտոնում տվյալներ են հայտնվել այն մասին, որ սիրիական բանակը մտադիր է նման զենք կիրառել:Սիրիական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ոչ մի դեպքում քիմիական զենք չեն կիրառի սեփական բնակչության դեմ: 2012-ի հուլիսին սակայն Դամասկոսը հայտարարեց, որ նման զենքի կիրառումը հնարավոր է միայն միջազգային ռազմական միջամտության դեպքում: ԱՄՆ-ը իր հերթին պատասխանել էր, որ հենց քիմիական զենքի կիրառումն էլ կարող է դառնալ միջազգային միջամտության պատճառ:

Ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ