13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օբաման հաղթել է Ռոմնիին վերջին բանավեճում /վիդեո/

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նախագահի թեկնածուների վերջին` 3-րդ հեռուստաբանավեճում, ինչի շնորհիվ ապահովեց իրեն դեռեւս չկողմնորոշված ընտրողների քվեներով, հաղորդում է “РИА Новости”-ն: Բանավեճը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում, որը վճռորոշ է համարվում քվեարկության համար: 3-րդ բանավեճի թեման էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Նախորդ 2 բանավեճերի արդյուքնում թեկնածուները “ոչ-ոքի” էին գրանցել: Ռոմնին հաղթեց […]

Վիկը վստահ է, որ Մոսկվայում իրեն շատ երկրպագուներ են սպասում

Մոսկվայում դեկտեմբերի 2-րդ կեսին ծրագրվում է անցկացնել գերթեթև քաշային կարգի մենամարտ` Ալեքսանդր Բախտինի և 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի միջև: ‘Հայաստանը մոտ է Ռուսաստանին, և Մոսկվայում էլ իմ հայրենակիցները շատ են: Երբ լինում եմ ռուսական մայրաքաղաքում, հաճախ մոտ 200 հոգուց բաղկացած խնջույքներ ենք կազմակերպում’,- այս մենամարտի մասին ասել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: […]

Հենրիխն ունի գերազանց արագություն ու տեխնիկա.Sports.ru

‘Մխիթարյանն ուղղակի հրաշալի է: Նա գերազանց հանդիպում անցկացրեց ազգային հավաքականի կազմում՝ չնայած արդյունքում պարտություն կրելուն’,-իր բլոգում գրել է  Sports.ru-ի թղթակիցը՝ խոսելով ՛՛Շախտյորի՛՛ կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Թղթակիցը գրել է նաև, որ Հենրիխը Մխիթարյանը շատ վտանգավոր է հարձակողական գործողություններում: ՛՛Հենրիխն ունի գերազանց արագություն ու տեխնիկա՛՛:

Լևոն Զուրաբյանը լկտիաբար ստում է. Հ1-ի աշխատակից

Երեկ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը մեղադրել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, որ ՀԱԿ-ին Հ1 և հատկապես “Հարցազրույց” ծրագրին հյուր չեն կանչում: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հ1 Հ/Ը աշխատակից Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Զուրաբյանը ստում է: ՛՛Զուրաբյանը լկտիաբար ստում է. ամռան ամիսների ընթացքում քանիցս անձամբ` […]

Կանանց իդեալական ժամատախտակը` 106 րոպե ինտիմ, 36 րոպե` աշխատանք

Հոգեբանները մշակել են իդեալական ժամատախտակ կանանց համար` պարզելով, թե ինչ են նրանք սիրում եւ չեն սիրում անել: Պարզվել է, որ կանանց համար առաջնահերթ են սիրելիի հետ հարաբերությունները, որոնք կարող են շատ ժամանակ խլել նրանցից` օրական 106 րոպե, իսկ երբեմն նույնիսկ մինչեւ 10 ժամ: Կանայք ամենաքիչը ցանկանում են աշխատել եւ տրանսպորտից օգտվել: Դրա վրա գեղեցիկ սեռի […]

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով անփութություն ցուցաբերած բժիշկը նոր պաշտպան է պահանջել.Հայացք

2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի հետեւանքով ջրծաղիկ հիվանդությունից մահացած 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով նիստը երեկ հետաձգվեց Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Բանն այն է, որ պաշտպանից հրաժարվեց գործով ամբաստանյալ բժիշկներից Մինաս Մկրտչյանը: Նշենք, որ հայցվոր կողմը մեղադրում է հոսպիտալի բժիշկներին` Մինաս Մկրտչյանին եւ Միքայել Միքայելյանին անտարբերության […]

Դաշնակցականները չեն կերել Ծառուկյանի բուտերբրոդները. Առավոտ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից  “Առավոտ”-ի թղթակիցը հետաքրքրվել է` իմացե՞լ է ինքը, որ միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, եւ որ այն ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը, “բուտերբրոդներ” է տվել: “Արմեն Ռուստամյանը ծիծաղեց. “Ոչ մի բուտերբրոդ էլ մենք չենք կերել: Ես չեմ կերել: Ես ի՞նչ իմանամ` ինչ են տվել: Քաղաքագետների միությունն է այնտեղ աշխատել, ինչ են ֆինանսավորել` […]

“Կյանքի խոսք”-ի հետեւորդ ռեփերը չի հասկանում շարականները. Ժողովուրդ

Երիտասարդ ռեփեր Հրագ Սիմոնյանը  “Ժողովուրդ”-ի հետ զրույցում չի հերքել, որ ինքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության հետեւորդ է`բացատրելով, թե ինչու է ընտրել այդ ճանապարհը.”Ես չեմ կարող գնալ Առաքելական ու էդ անհասկանալի լեզվով շարականը լսել, չեմ հասկանում: Մի անգամ էլ ինձ հրավիրել էին Հայ առաքելական եկեղեցի` քարոզի, ու ինչ խոսեց քահանան, ես չհասկացա: Պարզ լեզվով չէր խոսում”: […]

Վարդանիկին կձերբակալե՞ն.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011 թթ. ամբողջ փաստաթղթային արխիվը: ԱԱԾ թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ այդ կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի