17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարիաննայի նախկին նշանածը հետ է ուզում իր նվերները

Մարիաննա Հովհաննիսյանի եւ նրա նախկին սիրելիի` Արման Մանուկյանի բաժանման եւ չկայացած հարսանիքից ամիսներ են անցել: Այսօր լրատվամիջոցներում տարածվել են զույգի բաժանման պատճառների մասին մանրամասներ, մասնավորապես նշվում է, թե “նախկին նշանածը հետ է ուզում իր մատուցած նվերները, իսկ բաժանության պատճառը եղել է հարսանիքի օրը դահլիճում աղջկա ծնողներին վատ տեղ հատկացնելը”, որոնք Մարիաննան որակել է “բակային կեղծ ու հորինված լուրեր”:

Պարզապես ծիծաղելի է, որ փորփրում են արխիվային նյութեր, անդրադառնում մի թեմայի, որը վաղուց փակված էջ է իմ կյանքում: Ուղղակի արհամարհում եմ նման շքամուտքային ցածրորակ խոսակցությունները: Բոլորի կյանքում էլ կարող է նման դեպք լինել: Ինչպե՞ս կարելի է  հորինված սցենար գրել` հիմնված կեղծ խոսակցությունների վրա, բավական է քթները մտցնեն ուրիշի անձնական կյանք”,-BRAVO.am-ին ասել է Մարիաննա Հովհաննիսյանը:

Երգչուհին նշել է` բաժանումից հետո վաղուց վերադարձել է իր կյանքի նախկին ռիթմին. “Ես չեմ պատրաստվում ու պարտավոր չեմ իմ անձնական կյանքի մանրամասները պատմել, ոչ թե թաքցնելու բան ունեմ, այլ ցանկություն չունեմ իմ կյանքի այդ փուլը դնել հանրության ափի մեջ: Միայն մեկ բան կասեմ` լրատվամիջոցները մարդկանց անձնական կյանքը կեղտոտելու եւ ապականելու փոխարեն թող կարեւոր այլ լուրերի անդրադառնան: Եթե կշարունակեն իմ բաժանման պատճառները փորփրել, ինչ-որ բամբասանքների, բակային խոսակցությունների հիման վրա նյութեր հրապարակել, դրանից հաճույք ստանալ ու կայքերի դիտումները բարձրացնել, թող անդրադառնան, եթե դա այցելուներին գրավելու միակ ձեւն է”:

Մարիաննա Հովհաննիսյանի խոսքով` նշանադրության մասին պատմել է այնքանը, որքանը ճիշտ է համարել. “Չգիտեմ` հետագայում իմ անձնական նորությունների մասին կպատմեմ, թե` ոչ: Մարդկանց չեմ մեղադրում չափից դուրս հետաքրքրասիրության համար, մեր ազգին բնորոշ հատկանիշ է, բայց անընդունելի է անցած-գնացած պատմությունը նորից փորփրել ու անհիմն լուրեր տարածել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ