Ինչ կարելի էր և դեռ կարելի է անել. Օսկանյան

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը առաջ է քաշել երեք կետ, որոնց պետք է հետևի Հայաստանը` արտաքին քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար: ‘Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: […]