Փորձությունների միջով անցնելը չի նշանակում, որ դիմացկուն ենք. հոգեբան
Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր խոսելով Հայաստանում առկա հոգեբանական իարվիճակի մասին, մասնավորապես ասաց, որ հարցը բարդ է, եւ վերաբերում է ինքնաճանաչմանը: Հայերիս միշտ թվում է, թե շատ փորձությունների միջով ենք անցնել,ուրեմն դիմացկուն ենք եւ կշարունակենք դիմանալ: Տիկին Նալչաջյանի խոսքով, սա սխալ տեսակետ է:Սպառնալիքներ եւս կան մեր առաջ:
Այդ ամենին զուգահեռ մենք կորուստներ ենք ունեցել թեկուզ հողերի եւ ազգի թվաքանակի մասով.”Այժմ շատ լուրջ սպառնալիք է արտագաղթը,որը սկսվեց 90-ականներից եւ այժմ էլ շարունակվում է: Կան մարդիկ ովքեր գնում են ազգային ինքնագիտակցության պակասի պատճառով”,-ասաց նա:
Մտավոր ռեսուրսների կորուստ էլ ունենք: Հոգեբանը չնայած դեմ չի կրթություն ստանալուն, սակայն գտնում է, որ խտրականություն է այստեղ եւ դրսում ուսանող մարդկանց միջեւ տարբերություն դնել եւ բարձրաձայնել, թե ով դրսում է սովորում, թող գա եւ բարձր պաշտոններ կստանա:
“Ես դեմ չեմ դրսում ուսանելուն,սակայն պետք չէ վեհացմունքով դրան վերաբերվել: Դա եւս արտագաղթի խթան է հանդիսանում: Սրանք հարցեր են,որոնք թուլացնում են ազգային ինքնագիտակցությունը: Ուղղակի անհրաժեշտ է բարձրացնել մեր կրթական համակարգի արդյունավետությունը”,-ասաց նա: