27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ […]

Սեյրան Օհանյանը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության […]

Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց դեղերի համար կհատկացվի 4 մլրդ դրամ

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջատեյին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին “ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի՝ առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ նշելով, որ 2013թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը […]

Սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն իրատեսական է. նախարար

2013թ  սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իրատեսական է համարում: “Այսօր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի համար հատկացված են միջոցներ: Չի իրականացվում որեւէ ծրագրի կրճատում”,-ասաց նախարարը, անդրադառնալով  Henaran.am-ի այն դիտարկմանը, թե բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից մատնանշվեց այն փաստը, որ ոլորտում ավելացումներ չկան: Արտեմ Ասատրյանի խոսքով, 2009թ-ին կառավարությունը սոցիալական ոլորտի […]

Մի փորձեք առիթն օգտագործել. կոչ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը

2012 թ. հոկտեմբերի 31-ին «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է, թե «Թեղուտ» ՓԲ ընկերության արտադրամասերից մեկից՝ խճի լվացման տեղամասից, խճի լվացման արդյունքում առաջացած հոսքաջրերն ինչպես են թափվում Շնող գետի Խառատանոց վտակի մեջ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը համապատասխան պետական լիազոր մարմնի տրամադրած թույլտվության շրջանակներում, դրանով նախատեսված ծավալներով […]

Ես ատում եմ այդ ֆիլմերը. Ալբերտ Մկրտչյանը` սերիալների մասին

 ‘Ես ատում եմ այդ ֆիլմերը, դրանք ընդամենը կրկնում են բրազիլական, մեքսիկական ֆիլմերը’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինոյի և թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը` խոսելով հայկական հեռուստաեթերը ողողած սերիալների մասին: Ռեժիսորի խոսքով` դրանցում նույնիսկ սցենարի ամեն մի մանրուքն է ընդօրինակված: Մկրտչյանին զայրացնում է ավելի շատ ոչ թե սրանց առկայությունը, այլ այն, թե ինչ արդունքի են […]

Արոնյանը կրկին 2-րդն է

FIDE-ն այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Լևոն Արոնյանն այս անգամ ևս զիջում է առաջին հորիզոնականը, որն զբաղեցրել է աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը: Նա ունի 2848 միավոր, իսկ Արոնյանը` 2815: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, ով իր ակտիվում ունի 2795 միավոր: 1. Մագնուս Կառլսեն – 2848 միավոր 2. Լևոն Արոնյան – 2815 3. […]

ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է սփյուռքահայ գործարարի նամակին

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձառենությանն ուղարկված նամակում ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետեւում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը: “Մենք հետեւում ենք դատաքննությանը եւ մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր […]

Հ1-ում հանդիսատես է մահացել

2012 թվականի հոկտեմբերի 31-ին, ‘Հայաստանի հանրային հեռուստաընկերություն’ ՓԲ ընկերության տաղավարներից մեկում, հաղորդման նկարահանման ժամանակ հանդիսատես, 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել: Հարազատների կողմից […]

Առաջիկա օրերի եղանակը

Նոյեմբերի 2-ի գիշերն առանձին շրջաններում, 3-ի երեկոյան ժամերին, 4-ին, 5-ի գիշերը շրջանների զգալի մասում,  5-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ: Նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևանում  նոյեմբերի 2-ի գիշերը, 3-ի երեկոյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված