Ոստիկանապետի “կոնցերտը” չօգնեց
Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը չի կարոտում պատգամավորի մանդատը, զբաղվում է գործարարությամբ:
Հարցին, թե ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը կատարե՞ց իր խոստումը եւ նրա համար կոնցերտ ապահովե՞ց՝ Արզաքանցյանն ասաց. “Էտի իրա խնդիրն ա, ինչ ուզում ա թող անի։ Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի, մենք կզբաղվենք մեր գործերով”:
Հիշեցնենք, որ թիկնապահներով շրջող գործարարների մասին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, թե այդ մարդիկ ուզում են ինչ որ ձեւով ինքնահաստատվել, եւ ընտրել են ոչ հաջող ձեւ։
“Նազիր-վեզիրները դուռը բացում են ու փակում, դա հանդուրժեցինք, բայց ես չեմ կարող հանդուրժել, երբ նրանք հատում են խաչմերուկներ՝ խախտելով երթեւեկության կանոնները, այսպես ասած՝ մարդկանց քշելով, չենք կարող հանդուրժել։ Նախկինում ծանոթ-բարեկամներին, հորքուրի եւ մորքուրի տղաներին բերել ընդունել են որպես թիկնապահ, զենքն էլ տվել են ձեռքները, դա արդեն կրիմինալ է։
Եթե Արզաքանցյանը, նախկին պատգամավորը մտածում է, որ հարուստ է եւ կարող է խաչմերուկները կտրելով անցնել եւ մարդկանց վրա մեքենա քշել, ոչ թե շոու կտանք, այլ կոնցերտ կկազմակերպենք։ Ես մաքրում եմ հին աղբը, ոստիկաններն այսօր վերապատրաստվում են։ Նորմալ ոստիկանը, երբ իրեն վարձած մարդն անօրինական գործողություններ է անում, ձեռքից բռնում եւ ասում է, որ սա չի կարող լինել, որովհետեւ օրենքի խախտում է”,-լրագրողներին ասել էր Գասպարյանը:
Ինչ վարեբերում է թիկնապահներով շրջելուն, գործարարն ասաց. ՛՛Հիմա ոչ մեկ ապահովագրված չի: Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր մոտ անվտանգ լիներ և եթե խնդիրներ չունենայի անցած ճանապարհում և առանց թիկնապահի մեծ հաճույքով ման կգայի՛՛: