20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր սերունդը անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում. Սերժ Սարգսյան

Նախագահական ընտրություններից առաջ հնարավորություն ունենք գնահատելու ներկա իրավիճակը  եւ ամփոփելու անցած ճանապարհը,  հասկանալու`որտեղ ենք հիմա եւ ուր ենք գնում: Քիչ առաջ ՀՀԿ արտահերթ համագումարին իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, շուրջ հինգ տարի առաջ մեր պետության, մեր ժողովրդի կյանքում նոր հնարավորություն ստեղծվեց` ժամանակը նոր հնարավորություն առաջարկեց մեր ժողովրդին , հնարավորություն եւ հրամայական նախորդ մեկ ու կես տասնամյակի ընթացքում ձեւավորված համակարգը հօգուտ ժողողովրդի օգտագործել:

Անցնող հինգ տարիներն ամփոփելով` երկրի ղեկավարը շեշտեց, որ հայ հասարակությունը ցնցվեց տարիներ շարունակ կուտակված հասարակական-քաղաքական անհանդուրժողության ժայթքումից, տնտեսական ճգնաժամի տակ մի պահ կքեց ՀՀ տնտեսությունը, մեկ ու կես տասնամյակ կուտակված խնդիրներն ու խոցերը հրատապ լուծումներ էին պահանջում: Հայաստանին, հաջողվեց հաղթահարել այս ամենը: Նախագահի խոսքով, ՀՀ կարողացավ դուրս գալ տնտեսական ճգնաժամից,  անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը.”Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անել անհամեմատ ավելի հզոր երկրները”,-շեշտեց ՀՀԿ առաջնորդը:

Անդրադառնալով իրականացված բարեփոխումներին` Սերժ Սարգսյանն ասաց, որ արմատից մերժվեց լրագրողների համար ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացվեց ողջ լրատվական դաշտը, եթեր վերադարձան դրանից զրկված լրատվամիջոցներ, վերականգնվեց առանց դավաճան որակվելու մարդկանց` ընդդիմախոսի իրավունքը:

Իրավապահ համակարգում իրականացված բարեփոխումներից. “ՀՀ նոր սերունդը անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում”,-շեշտեց Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀ արտաքին մարտահրավերներին եւ առաջիկա անելիքներին: Նախագահի ելույթը շարունակվում է:

“Դեպի ապահով Հայաստան” սա է ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի կարգախոսը: ՀՀԿ 14-րդ համագումարի օրակարգում դրված է Սերժ Սարգսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրման հարցը։

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ