Հովիկ Աբրահամյանը` ԲՀԿ-ի մասով տեղյակ չէր./վիդեո/
՛՛Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերականգնենք անվստահությունը ընտրությունների հանդեպ: Նախագահական ընտրություններում լինելու է ծրագրերի ու գաղափարների պայքար՛՛,-այսօր ՀՀԿ 14-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ այսօր իրենք իրենց պատվիրակներին են բաժանելու ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, որով երկրում կատարվելու են մի շարք բարեփոխումներ:
Henaran.am-ի հարցին, թե ինչպես ԱԺ նախագահը կմեկնաբանի այն խոսակցությունները, որ ԲՀԿ նախագահի չառաջադրվելու որոշումը ԲՀԿ-ի նկատմամբ անհանդուրժողականություն է որակվում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Իհարկե, բազմաթիվ առիթներով Հանրապետության նախագահն ասել է, որ որևէ ճնշում որևէ մեկի վրա չի կարող լինել, մենք հարգում ենք ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության որոշումը, և դա իրենց որոշումն է: Որևէ ճնշման արդյունքում չի, որ իրենք չեն առաջադրվում և չեն սատարում ոչ մեկին՛՛:
Երբ լրագրողները շնորհավորեցին ԱԺ նախագահին, որ իր՝ մեկ-երկու ամիս առաջ արած գուշակությունը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու, իրականացել է, Աբրահամյանն արձագանքեց.
՛՛Ես գուշակություններից հեռու մարդ եմ: Ես իմ կարծիքն եմ հայտնել՛՛: ԱԺ նախագահը նաև տեղյակ չէր, թե ինչու համագումարին չի հրավիրվել ԲՀԿ-ն, սակայն հրավիրվել է կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը և ընդդիմադիր ՀՅԴ-ը: